Տնտեսություն

ՀՀ արտահանողներն ու արտադրողներն ապրանքները ռուսական սուպերմարկետներին կմատակարարեն առանց միջնորդների. Արտակ Շաբոյան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտահանողներն ու արտադրողները իրենց ապրանքները ռուսական սուպերմարկետներին կմատակարարեն առանց միջնորդների և խոչընդոտների: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Եվրասիական շաբաթ 2018»-ի շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը: Նրա խոսքով` ֆորումին հրավիրվել են մեծ թվով ռուսական մանրածախ ցանցերի ներկայացուցիչներ, որոնց համար հանդիպումներ են կազմակերպվել հայ արտահանողների հետ:

«Այսօրվա դրությամբ որոշ արտահանողներ արդեն իսկ ռուսական սուպերմարկետների հետ առանց միջնորդների համագործակցում են, սակայն անհրաժեշտ է այնպես անել, որ նրանց թիվը մեծանա»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ ռուսական սուպերմարկետները նախընտրում էին հայկական արտադրանքը ստանալ տեղական առաքիչների միջոցով, ինչն այդ արտադրանքի արժեքը բարձրացնում էր եւ այն շուկայում պակաս մրցունակ դարձնում:

«Եվրասիական շաբաթ» եռօրյա ֆորումն այս տարի անցկացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախաձեռնությամբ եւ Հայաստանի Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարության եւ «Բիզնես Հայաստան» հիմնադրամի աջակցությամբ:

Հայերեն English

Երևան է ժամանել ՀՀ-ում Չինաստանի նոր դեսպանը

Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում բարձրացվել է Սիրիայի նոր դրոշը

ՀՀ ՊԵԿ նախագահն Իրանում կքննարկի երկկողմ համագործակցության հարցեր

Ռումինիայի Սահմանադրական դատարանը վիճարկել է 2024 թվականի նախագահական ընտրությունները չեղյալ հայտարարելու որոշումը

Հայաստանի պատմության թանգարանում բացվեց Հայոց ցեղասպանությունից փրկվածներին նվիրված բացառիկ ցուցադրություն

Իրանի արտաքին գործերի նախարարությունը ցանկանում է Օմանում տեսնել ԱՄՆ-ի պատրաստակամությունն արդար գործարքի համար

Մահացել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումներից մեկի զինծառայողը. ԱԱԾ նախնական տվյալներով՝ պատճառը նրան ամրակցված ինքնաձիգից կրակոցն է

Պեսկովն Ուիթքոֆի մոսկովյան այցն անվանել է մաքոքային դիվանագիտություն

Հնդկաստանում զգուշացրել են հնարավոր նոր ահաբեկչությունների մասին

ՀՀ-ում կներդրվի կենսաչափական անձնագրերի ժամանակակից և անվտանգ համակարգ