Տնտեսություն

«Եվրասիական շաբաթ» բիզնես համաժողովին մասնակցությունը հաստատել է ավելի քան 2 հազար մասնակից

1 րոպեի ընթերցում

«Եվրասիական շաբաթ» բիզնես համաժողովին մասնակցությունը հաստատել է ավելի քան 2 հազար մասնակից

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրասիական շաբաթ» գործարար համաժողովի մեկնարկից մեկ շաբաթ առաջ համաժողովին մասնակցությունը հաստատել է ավելի քան 2 հազար մասնակից, 150 խոսնակ, որոնց թվում են նաև փոխվարչապետեր և նախարարներ, պետական ընկերությունների ղեկավարներ, ԵԱՏՄ անդամ երկրների բիզնես ոլորտի ներկայացուցիչներ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համաժողովին մասնակցելու համար մասնակիցներ են գրանցվել Հայաստանից, Ռուսաստանից, Աֆղանստանից, Բելառուսից, Հունգարիայից, Գերմանիայից, Վրաստանից, Իրանից, Իտալիայից, Ղազախստանից, Կամբոջայից, Ղրղզստանից, Չինաստանից, Լիտվայից, Մոլդովայից, Նիգերիայից, Նիդերլանդներից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Միացյալ Թագավորությունից, ԱՄՆ-ից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, Շվեյցարիայից, Կատարից, Ֆրանսիայից, Արգենտինայից, Իսպանիայից, Ուկրանիայից:

Եվրասիական տնտեսական միության տարածքում խոշորագույն բիզնես համաժողովը կկայանա Երևանում, հոկտեմբերի 22-24-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում