ՖՄԿ կառավարիչը Երևանի գագաթնաժողովը պատմական է համարում կարևորագույն որոշումներ ընդունելու առումով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Երևանում կայացած 17-րդ գագաթնաժողովը կարևորագույն որոշումներ է կայացրել, և այս առումով գագաթնաժողովը շատ արդյունավետ էր: «Արմենպրես» -ի հաղորդմամբ՝ գագաթնաժողովի եզրափակիչ ասուլիսում այս մասին հայտարարեց ՖՄԿ կառավարիչԱդամա Ուանը:

«Ֆրանկոֆոնիայի այս գագաթնաժողովն իսկապես պատմական պահ էր: Մենք կարողացանք բազմաթիվ հռչակագրեր ստորագրել Երևանում, կարևորագույն որոշումեր են կայացվել բյուջեի ռազմավարության, կին-տղամարդ հայեցակարգերի վերաբերյալ: Մենք կարողացանք միջազգային իրավիճակի վերաբերյալ կարծիքներ քննարկել»,- նշեց Ուանը:

Նա փաստեց՝ գագաթնաժողովում տեղի են ունեցել խորը քննարկումներ միջազգային հարաբերությունների կտրվածքով, և այն հռչակագրերի վերաբերյալ, որոնք ստորագրել են Երևանում: Ադմինիստրատորը կարևորեց գագաթնաժողովը նաև ՖՄԿ-ի նոր գլխավոր քարտուղար ընտրելու առումով:

Ուանը նաև խորին շնորհակալություն հայտնեց ՖՄԿ արդեն նախկին գլխավոր քարտուղար Միկայել Ժանին՝ կատարված աշխատանքների համար:

Երևանում անցկացված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել կազմակերպությունում ներկայացված 84 երկրի պատվիրակություն և 38 երկրի ղեկավար:Հոկտեմբերի 11-ի նիստի ընթացքում ՖՄԿ գագաթնաժողովի նախագահության լիազորությունները Մադագասկարից փոխանցվեցին Հայաստանին: Հիմվեց համաժողովի բյուրոն, մասնակիցները հաստատեցին օրակարգի նախագիծն ու ծրագրավորեցին աշխատանքները:

Հոկտեմբերի 12-ի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի օրակարգում կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրության հարցն էր, ընտրվեց Լուիզ Մուշիկիվաբոն: Գագաթնաժողովի թեման էր «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության եւ բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»: Համընդհանուր արժեքների վրա խարսխված այս թեման հնարավորություն կտա արտացոլել Ֆրանկոֆոնիայում խաղաղությունը, համերաշխությունը և զարգացումը։ Որպես Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի լոգո ընտրվել էր նուռը՝ ի նշան ֆրանկոֆոն ողջ տարածքի խաղաղության և բարգավաճման։

Հայերեն العربية English Français Русский

ԵՄ-ն ավելի քան 50 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ռուսական սահմանափակումների ֆոնին

Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են առանց վիզայի ռեժիմի շուրջ համաձայնագիրը

Շիրակի մարզում աշնանացան ցորենի մշակության համար կտրամադրվի ավելի քան 1 միլիարդ դրամ փոխհատուցում

«RISE 2026». Փաշինյանը ծանոթացավ ռազմարդյունաբերական արտադրանքին

Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք

Արման Թաթոյանը համոզված է, որ հզոր պետություն ունենալու հիմքում հզոր գիտությունն է

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է. Մարկո Ռուբիո

ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը

Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով

Արմավիրում փոխվում են ջրագծերը, կառուցվում են ճանապարհներ և մանկապարտեզներ․ համայնքը շարունակում է զարգացման ծրագրերը