Բրիջիտ Մակրոնին հիացրել է Հայաստան կատարած ճամփորդությունը. նա շրջայց կատարեց Երևանի թանգարաններում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Ֆրանսիայի Հանրապետության նախագահի տիկին Բրիջիտ Մակրոնն ու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների առաջին տիկնայք հոկտեմբերի 12-ին այցելեցին Երևանի մի շարք թանգարաններ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրանք եղան Երվանդ Քոչարի թանգարանում, ապա՝ «Կասկադ» համալիրում, որտեղ զբոսնելիս հիացան քանդակագործ Ֆերնանդո Բոտերոյի հեղինակած արձաններով, այնուհետև այցելեցին Գրիգոր Խանջյանի, Սվարովսկու ցուցասրահներ, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Սասունցի Դավիթ» սրահում տեսան նկարիչ Հակոբ Կոջոյանի «Սասունցի Դավիթ» գրաֆիկական աշխատանքի տուֆից տարբերակը, ապա ուղևորվեցին դեպի Գաֆէսճեան արվեստի կենտրոն:

Երվանդ Քոչարի թանգարանում հյուրերն այցից հետո գրառումներ կատարեցին մատյանում:

«Շնորհակալություն Հայաստանին այս յուրահատուկ ընդունելության համար, սա հիանալի ճամփորդություն էր»,- լրագրողների հետ զրույցում նշեց Ֆրանսիայի Հանրապետության նախագահի տիկին Բրիջիտ Մակրոնը:

Առաջիկայում նրանք կլինեն նաև Ազատության հրապարակում տեղակայված Ֆրանկոֆոնիայի ավանում:

Բրիջիտ Մակրոնը Հայաստան է եկել ամուսնու՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակում:

Հայերեն العربية English Français Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով