Հայաստանի և Գվինեայի ԱԳ նախարարները կարևորել են գերատեսչությունների միջև խորհրդակցությունները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 11-ին հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի աշխատանքների մասնակցող Գվինեայի Հանրապետության արտգործնախարար Մամադի Տուրեի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Աֆրիկյան մայրցամաքի պետությունների հետ բազմաբնույթ հարաբերությունների առավել զարգացմանը, և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունն այս առումով հանդիսանում է լավ հարթակ: Ներկայացնելով կազմակերպությունում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները՝ նախարար Մնացականյանն ընդգծեց հայկական կողմի մտադրությունն առավել ակտիվացնելու կազմակերպության տնտեսական բաղադրիչը:

Երկկողմ օրակարգի համատեքստում զրուցակիցները վերահաստատեցին տարբեր ոլորտներում համագործակցության խորացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու երկկողմ պատրաստակամությունը՝ որպես հիմնական ուղղություններ առանձնացնելով գյուղատնտեսության և նորարարության ոլորտը: Այդ համատեքստում ԱԳ նախարարները որպես կարևոր քայլ ընդգծեցին երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների անցկացնումը»:

Հայերեն Français

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով