Նիկոլ Փաշինյանի ֆրանսերենով ելույթը դրական ալիք ստեղծեց ֆրանսախոսների համար. Միկայել Ժան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը Ֆրանկոֆոնիայում կարող է լսելի լինել և, հանձինս Ֆրանկոֆոնիայի, ունենալ համերաշխության և աջակցության հարթակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին նշեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանը:

Նրա խոսքով՝ Հայաստանն իսկապես ուզում է իր առաջնորդությունը վարել Ֆրանկոֆոնիայի հսկա կառույցում: «Հայաստանն իրական կամք է դրսևորել Ֆրանկոֆոնիային անդամակցելու համար: Կազմակերպությունը միավորում է պետություններ և կառավարություններ հինգ աշխարհամասերում: Դուք միացաք ժողովուրդների Ֆրանկոֆոնիային, լուծումների Ֆրանկոֆոնիային : Մենք ունենք լայնածավալ ռազմավարություն՝ տնտեսության և թվային զարգացման հետ կապված»,- ասաց նա:

Միկայել Ժանն ընդգծեց, որ իր համար մեծապես հաճելի էր տեսնել, թե ինչպես է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանկոֆոն հասարակական կազմակերպությունների կոնֆերանսին ելույթ ունենում ֆրանսերենով: «Ես տեսա, թե ինչպիսի հաճույքով էր խոսում այդ լեզվով, և խոստովանում եմ, որ դա շատ դրական ալիք ստեղծեց բոլոր ֆրանսախոսների համար, որոնք ներկա էին այդտեղ: Ես զգում եմ , որ հայերը գիտակցում են, որ ֆրանսերենը նաև լեզու է ինքնաարտահայտվելու և աշխարհի հետ գործակցելու համար»,- հավելեց ՖՄԿ գլխավոր քարտուղարը:

Հայերեն Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով