Քաղաքականություն

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ժամանեց Երևան՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին

1 րոպեի ընթերցում

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ժամանեց Երևան՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ժամանեց Երևան՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Հոկտեմբերի 10-ին Թրյուդոն «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կհանդիպի Քվեբեկի վարչապետ Ֆրանսուա Լեգոյին։ Այնուհետև կուղևորվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, որտեղ կմասնակցի Ֆրանկոֆոնիայի շրջանակում ընտանեկան լուսանկարի ստեղծման արարողությանը։ Վարչապետ Թրյուդոն ելույթով հանդես կգա Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը, այնուհետև կմասնակցի լիագումար նիստին: Նա նաև կմասնակցի սահմանափակ լիագումար նիստում։ Թրյուդոն երեկոյան ներկա կլինի Հանրապետության հրապարակում կայանալիք գալա համերգին։ Ֆրանկոֆոնիայի շրջանակում Կանադայի վարչապետի հոկտեմբերի 11-ի օրակարգը կավարտվի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած վարչապետների ընթրիքին մասնակցությամբ։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում