«Բիզնես Արմենիա»-ն Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումի շրջանակում կապեր է հաստատել 15 հնարավոր ներդրողի հետ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումի շրջանակում «Բիզնես Արմենիա» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը կապեր է հաստատել 15 հնարավոր ներդրողի հետ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արմեն Ավակ Ավակյանը:

«Ցանկացած տնտեսական ֆորում հարթակ չէ, որ հենց այդ պահին պայմանավորվածություն ձեռք բերես, այն հարթակ է ծանոթությունների, բիզնես-քարտերի փոխանակման համար: Այս ֆորումի ընթացքում շատ բիզնես-քարտերով եք արդեն փոխանակվել: Հանդիպել եմ լիբանանական, ֆրանսիական պատվիրակությունների հետ: Մոտ տասնհինգ պոտենցիալ նոր ներդրող է ի հայտ եկել: Դա բավականին դրական եմ գնահատում: Եթե նրանցից գոնե մեկն էլ ներդրում անի, արդեն ֆորումը կհամարենք հաջողված»,- ընդգծեց Ավակյանը:

Հիմնականում հետարքրքություն են ցուցաբերել Լիբանանի, Շվեյցարիայի և Ֆրանսիայի ներդրողները: Ներդրումների համար նրանց հետաքրքրել է հիմնականում զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, նաև՝ վերականգնվող էներգետիկան:

Սակայն այս պահին եղել է դեռ բիզնես-քարտերի փոխանակում ու նախնական ծանոթություն: «Որոշների հետ պայմանավորվածություն կա, որ հանդիպենք, ոմանց հետ էլ կապ ենք պահելու էլեկտրոնային փոստի միջոցով: Հետո կա՛մ իրենք կգան պատվիրակությամբ, կա՛մ մենք կգնանք ու կհանդիպենք»,- նշեց Ավակյանը:

Նա դժվարացավ ասել , թե այդ նախնական պայմանավորվածությունների գործնական արդյունքը երբ կարելի է տեսնել, քանի որ յուրաքանչյուր նախագիծ յուրահատուկ է: Սակայն նախորդ փորձից ելնելով նշեց` 6-9 ամիս պետք է շոշափելի արդյունք ստանալու համար:

Ավակյանը տեղեկացրեց` ֆորումի մասնակիցներին ներկայացրել են բրոշյուրներ, որոնք ներկայացնում են Հայաստանի վեց տարբեր ոլորտներ` տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և այլն: Բոլոր մասնակիցները դրանք ստացել են, դրանով Հայաստանի նկատմամբ արդեն իսկ հետաքրքրություն է առաջանում:

«Բիզնես Արմենիա»-ի գործադիր տնօրեն Ավակյանն ընդհանուր առմամբ գոհ է ֆորումից, ներդրողների հետ ծանոթությունների, հանդիպումների առումով այն նպաստավոր գնահատեց: Մնում է հասկանան, թե ովքեր են հնարավոր ներդրողները:

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակում «Թումո»-ում հոկտեմբերի 10-ին մեկնարկել է տնտեսական ֆորումը: Հոկտեմբերի 10-ի այս միջոցառումն առաջինն է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովների պատմության մեջ: Այն անցկացվում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո: 2014թ.-ին Դաքարում անցկացված Ֆրանկոֆոնիայի 15-րդ գագաթաժողովի ընթացքում մասնակիցները պատրաստակամություն են հայտնել առավել խորացնել Ֆրանկոֆոնիայի տնտեսական ուղղությունը՝ ընդունելով Ֆրանկոֆոնիայի առաջին տնտեսական ռազմավարությունը: Ռազմավարության նպատակն է «ուժեղացնել ֆրանկոֆոն տնտեսական գոտին՝ դիմագրավելով տնտեսական, սոցիալական, էներգետիկ եւ բնապահպանական մարտահրավերների հանգեցնող խնդիրներին, ինչպես նաեւ հակազդել գլոբալ տնտեսական եւ ֆինանսական համակարգերում աճող անհամաչափություններին»:

Հայերեն Français

Հայաստանից հունիսի 1-ից հուլիսի 19-ն արտահանվել է 7654 տոննա ծիրան

ԱՄՆ-ն համաշխարհային նախազգուշացում է տարածել արտերկրում գտնվող իր քաղաքացիների համար

ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարներն ԱՄՆ-ին և Իրանին զսպվածության կոչ են արել

Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Չկասկածե՛ք, մենք ձեզ մենակ չենք թողնի այս խնդրի հետ. Տատյանա Կիմ, Wildberries-ի հիմնադիր

Իրանը ՄԱԿ-ից պահանջել է դատապարտել ԱՄՆ-ի հարվածն ԱԷՄԳ-ի կողմից պահպանվող Դարխովինի ատոմակայանին

Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Թուրքիան շարունակում է Ս-400 համակարգերի հարցով բանակցությունները երրորդ երկրների հետ

Նիկարագուայի նախագահ Օրտեգան արգելել է երկրում ընտրությունների անցկացումը