Սփյուռք

Գլենդելի ավագ դպրոցներից մեկում հայազգի աշակերտների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել

1 րոպեի ընթերցում

Գլենդելի ավագ դպրոցներից մեկում հայազգի աշակերտների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի ավագ դպրոցներից մեկում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով մի խումբ աշակերտներ հեռացվել են դպրոցից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Daily Mail-ը, համացանցում տարածածված տեսանյութում երևում է տասնյակ աշակերտների մասնակցությամբ ծեծկռտուքը Գլենդելի Հերբերտ Գուվերի ավագ դպրոցում:

Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 3-ի կեսօրին հայ աշակերտների և դպրոցի ֆուտբոլի թիմի անդամների՝հիմնականում սևամորթների, լատինամերիկացիների ու այլ ազգերի ներկայացուցիչների միջև:

Գլենդելի Միասնական դպրոցական շրջանի ղեկավար Ուինֆրեդ Ռոբերսոնը հայտարարել է, որ կռվի բուն պատճառի մասին ապատեղեկատվություն է տարածվում, սակայն իրենք շարունակում են աշխատել կատարվածի պատճառը պարզելու համար:

Կռվի ծագման պատճառների մի քանի վարկած է շրջանառվում:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում