«Ապրել միասին» մոտեցումը պետք է առաջին հերթին վերաբերի ֆրանկոֆոն տարածության ժողովուրդներին. ԱԳ նախարարի ելույթը Ֆրանկոֆոնիայի 35-րդ նախարարական համաժողովի փակման ժամանակ

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ամփոփել է Ֆրանկոֆոնիայի 35-րդ նախարարական համաժողովը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, նախարարի ելույթում ասված է.

«Տիկին գլխավոր քարտուղար,

Տիկնայք և պարոնայք դեսպաններ և անձնական ներկայացուցիչներ,

Տիկնայք և պարոնայք,

Փոխանակումներով հարուստ այս երկու աշխատանքային օրերից հետո կցանկանայի շնորհակալություն հայտնել ձեզ ակտիվ մասնակցության և մեր քննարկումներում ունեցած նպաստի համար։

Այն առաջարկությունները, որոնք մենք պատրաստվում ենք անել պետությունների ու կառավարությունների ղեկավարներին, կխթանեն մեր կազմակերպության գործունեությունը և կուրվագծեն գալիք տարիների գերակայությունները։

Առաջին հերթին ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մեր կողմից վավերացված տեքստերի կարևորության վրա՝ նախևառաջ Երևանի հռչակագրի նախագիծը«Ապրել միասին»կարգախոսի վերաբերյալ, ինչպես նաև ֆրանկոֆոնների«Միասին Ապրելու»կոչը:

Պետք է ընդգծել թեմայի կարևորությունն ու արդիականությունը:

Իրապես, շատ կարևոր է պոպուլիզմի և ծայրահեղականության աճի, ատելության քարոզչության և անհանդուրժողականության դրսևորումների տարածման, անհավասարության աճի, կլիմայական փոփոխությունների բացասական ազդեցությունների համատեքստում հակադարձել խաղաղության, ժողովրդավարության և մարդու իրավունքների արժեքների նկատմամբ հարգանքի ուժով՝ գործելով ի նպաստ մշակութային և լեզվական բազմազանության և ամրապնդելով հանդուրժողականության սկզբունքը, որը կենսական նշանակություն ունի ֆրանկոֆոն տարածության տարբեր հատվածների միջև հարաբերությունների հավասարաչափ զարգացման համար:

Ինչպես նշեցի երեկ«Ապրել միասին»մոտեցումը պետք է առաջին հերթին վերաբերի ֆրանկոֆոն տարածության ժողովուրդներին: Այսպիսով, մենք պետք է ականջալուր լինենք մեր ժողովուրդներին և հաշվի առնենք նրանց՝ ավելի արդար ու մարդասիրական հասարակությունում ապրելու ակնկալիքները։

Ցանկանում եմ անդրադառնալ դռնփակ նիստի ժամանակ բազմակողմանիության վերաբերյալ ունեցած մեր բեղմնավոր քննարկումներին:

ՖՄԿ-ի կողմից տարածաշրջանային և ենթատարածաշրջանային կազմակերպությունների հետ արդեն իսկ ձևավորված համագործակցությունն, անշուշտ, ուղենշում է այն ճանապարհը, որին պետք է նախապատվություն տալ բազմակողմանիությանը նոր խթան հաղորդելու նպատակին հասնելու համար:

Անշուշտ, մեր քննարկումներում արտահայտված մոտեցումները պետք է կատարելագործվեն և արդյունավետ կիրառում գտնեն։

Անդամակցության կամ կարգավիճակի փոփոխության հայտերը ևս մեկ անգամ ի ցույց են դնում Ֆրանկոֆոնոյի գրավչությունը. աշխարհին բացվելու կարողությունը վերջինիս արժանիքն է։ Այդ գրավչությունը վկայում է միջազգային մակարդակում Ֆրանկոֆոնիայի զբաղեցրած առանցքային դիրքի մասին։

Այս առնչությամբ պետք է նկատի ունենանք Անդամակցության հայտերով զբաղվող Հատուկ կոմիտեի սահմանափակ խմբի կողմից արված առաջարկությունները, մասնավորապես՝ չափորոշիչների և անդամակցության պայմանների վերաբերյալ։

Ի դեպ, ինչպես առաջարկում է Սահմանափակ խումբը, մենք նույնպես համոզված ենք, որ ատյանների աշխատանքների արդիականացման ու ակտիվացման, դիտորդ պետությունների և կառավարությունների դերի և դիրքի, Ֆրանսիայում հատուկ ՖՄԿ-ի համար դիվանագիտական ներկայացուցչությունների ստեղծման, ոչ անդամ պետություններին հարակից կառավարությունների՝ ՖՄԿ-ին անդամակցության վերաբերյալ մտքերի փոխանակումը շարունակվելու է նաև Մոնակոյի նախարարական համաժողովին։

Ես նաև ողջունում եմ Ֆրանկոֆոնիայի ռազմավարության ընդունումը՝ ուղղված Կանանց և տղամարդկանց հավասարության, կանանց իրավունքների և անկախության խթանմանը: Այս կարևոր փաստաթղթի ընդունումը մեր կազմակերպության առաջնահերթությունների առանցքում է դնում կանանց և տղամարդկանց միջև հավասարության գաղափարը։

Հայաստանի համար մեծ պատիվ է այս ռազմավարության ընդունումը Երևանյան գագաթաժողովի շրջանակներում։ Այն առանձնակի կարևորություն ունի, քանի որ մենք գիտակցում ենք «հայկական թավշյա հեղափոխության» մեջ կանանց կարևոր դերը:

Ուրախ եմ Թվային հարցերի պատասխանատու ֆրանկոֆոն նախարարների ցանցի ստեղծման կապակցությամբ, ինչը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին Երևանում: Այդ կապակցությամբ շնորհակալություն ենք հայտնում Բենինի մեր գործընկերներին՝ թվային տնտեսության ոլորտում իրապես կարևոր այս նախաձեռնությամբ հանդես գալու համար:

Ցանկանում ենք նաև մեր երախտագիտությունը հայտնել այսօր մեր ուշադրությանը ներկայացված 2019-2022թթ. Ծրագրավորման նախագծի համար: Այդ նախագծի, ինչպես նաև 2019-2022 թթ. Բյուջեի ընդունումը, թույլ կտան քայլեր ձեռնարկել համագործակցության հաստատման ուղղությամբ՝ ի նպաստ Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների պետությունների և կառավարությունների:

Եզրափակելով խոսքս՝ նշեմ, որ համոզված եմ՝ մեր կողմից հաստատված և Ֆրանկոֆոնիայի պետությունների և կառավարությունների ղեկավարներին փոխանցվելիք տեքստերը կնպաստեն կազմակերպության ձեռքբերումների ավելացմանը:

Կցանկանայի շնորհակալություն հայտնել ձեզ, և առանձնահատուկ շնորհակալություն հայտնել Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարին և ՖՄԿ-ին կատարված աշխատանքի համար:

Ֆրանկոֆոնիայի 35-րդ նախարարական համաժողովի նիստը հայտարարում եմ ավարտված»:

Հայերեն العربية English Français Русский

ԱՄՆ-ում TikTok-ն անհասանելի է դարձել օգտատերերին

Վրաստանում մի խումբ ցուցարարներ են ձերբակալվել իրավապահների պահանջին չենթարկվելու համար

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի դեմ բողոքի

Իսրայելը հայտարարել է հրադադարի ռեժիմի ուժի մեջ մտնելու մասին

Հրշեջները մարել են Արմենակյան փողոցում գտնվող հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը. տարհանվել է 17 քաղաքացի

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, թե Իսրայելին է փոխանցել պատանդների ցուցակը, որոնց նախատեսվում է ազատ արձակել

Այսօր երեկոյան և գիշերը ՀՀ ողջ տարածքում ձյուն կտեղա, երեք մարզերում սպասվում է բուք

Հայաստանը ՄԻԵԴ և ԱՄԴ կներկայացնի լրացուցիչ ապացույցներ և պահանջներ Բաքվում հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց դատավարությունների առնչությամբ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա

Իսրայելը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը չի կատարում հրադադարի համաձայնագիրը և կշարունակեն հարվածել Գազային