Հայաստանը ՖՄԿ-ում նախագահության երկու տարիներին նոր թափ է հաղորդելու տնտեսական համագործակցության բաղադրիչին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը նպատակն է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում իր նախագահության երկու տարվա ընթացքում լրացուցիչ բովանդակություն, միս ու արյուն ավելացնել Ֆրանկոֆոնիայի շրջանակում տնտեսական համագործակցության բաղադրիչին, մանավանդ այն բաղադրիչին, որը վերաբերում է նորարարություններին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Մենք ունենք նպատակ՝ թե՛ Ֆրանկոֆոնիայի այս գագաթնաժողովի, թե՛ նախագահության երկու տարվա ընթացքում լրացուցիչ բովանդակություն, միս ու արյուն ավելացնել Ֆրանկոֆոնիայի շրջանակում տնտեսական համագործակցության բաղադրիչին, առավել ևս՝ այն մասին, որը վերաբերում է նորարարություններն: Եվ այդ առումով գագաթնաժողովի արդյունքներից մեկը լինելու է թվային տնտեսությունների համար պատասխանատու նախարարների ցանկի ստեղծումը: Մեր ցանկությունն է՝ նախագահության այս երկու տարում ստեղծել իրական համագործակցություն»,- ասաց Մնացականյանն ու հավելեց՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում անցկացվող տնտեսական ֆորումից ակնկալիքները նույնն են. այն կարող է լավ համագործակցության սկիզբ տալ:

Նա հույս հայտնեց՝ երկու տարվա մեր նախագահության ավարտի ընթացքում կկարողանան հաջորդ նախագահությանը փոխանցել լավ ձևավորված օրակարգ:

Զոհրաբ Մնացականյանը գագաթնաժողովի օրերին, սակայն դրա շրջանակից դուրս մի շարք հանդիպումներ կանցկացնի այլ երկրների իր գործընկերների հետ: Բացի այդ՝ լինելու են պետությունների և կառավարությունների ղեկավարների այցեր, որոնք նույնպես առիթ են տալու երկկողմ հանդիպումներ անցկացնելու: «Բոլոր պետությունները նման բազմակողմ միջոցառումներն օգտագործում են, որ միմյանց հետ երկկողմ օրակարգեր քննարկեն: Սա էլ բացառություն չէ»,- նշեց Մնացականյանը:

Այս տարվա հոկտեմբերից մինչև 2020 թվականը Հայաստանը ստանձնելու է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախագահությունը։

Հայերեն English

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով