Աշխարհի բեմերը նվաճած «Մանոն» ներկայացումը համալրեց օպերային թատրոնի խաղացանկը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի նշանավոր կոմպոզիտոր Ժյուլ Մասնեի «Մանոն» օպերան վառ և հետաքրքիր բեմական լուծումներով նոր շունչ ստացավ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ներկայացման գլխավոր դերակատարներն են Մերի Մովսիսյանը,Լիպարիտ Ավետիսյանը:

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում ներկայացվող բեմադրության սպասված առաջնախաղը տեղի ունեցավ հոկտեմբերի 7-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գալա ներկայացումը նախատեսված է հոկտեմբերի 10-ին. ներկա կլինի նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

««Մանոն»-ը սիրո ողբերգական պատմություն է: Կարծում եմ` հազվագյուտ են այն օպերաները, որոնք դրական ավարտ են ունենում: Որոշեցինք մեր թատրոնում հենց այս օպերան ներկայացնել, քանի որ թատրոնի հրաշալի տենոր Լիպարիտ Ավետիսյանը Դե Գրիեի դերակերպարի համար 2017 թվականին «Լավագույն տղամարդ դերակատար» անվանակարգում արժանացել է «Ոսկե դիմակի»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանը:

«Մանոն»-ի բեմադրիչ դիրիժոր, ԱՄՆ-ից Հայաստան ժամանած Քրիստոֆեր Օկասեկի խոսքով՝ Ժյուլ Մասնեն իրեն հոգեհարազատ կոմպոզիտոր է: «Նա գրում է այնպիսի ոճով, որը երաժշտին հնարավորություն է տալիս հստակ տեսնել ներկայացման դրամատուրգիան, այսինքն՝ այն, ինչ պետք է տեղի ունենա բեմում»,- շեշտեց նա:

Անդրադառնալով երգիչներին` դիրիժորն ընդգծեց, որ հրաշալի աշխատանք են կատարել, և ինքը վստահ է, որ արվեստասերները մեծ բավականություն կստանան ներկայացումից:

Բեմադրությունը կյանքի կոչելու նպատակով Ռուսաստանից Հայաստան են բերվել ներկայացման բոլոր դեկորները։ Օրբելյանի հրավերով բեմադրության ռեժիսոր Անդրեյս Ժագարսը Երևանում աշխատանքներն իրականացրել է իր ամբողջ ստեղծագործական անձնակազմով, որում ընդգրկված են աշխարհի տարբեր երկրներից հագուստի լավագույն դիզայներները, բեմական նկարիչները և լուսային ձևավորողները։

Ժագարսի այս բացառիկ բեմադրությունը, որն արդեն արժանացել է երաժշտական քննադատների բարձր գնահատականին, Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ- Դանչենկոյի անվան ակադեմիական երաժշտական թատրոնում առաջին անգամ ներկայացվել է 2016 թվականի հունվարի 29-ին։

«Մանոն» օպերայի հայաստանյան պրեմիերան իրականացվեց Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ, դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի ջանքերով:

Հայերեն

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները

Ժամանակը որպես համահեղինակ. Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես HALDE արարողության գլխավոր գործընկեր

Իսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետո