Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատը խթանում է երկու երկրների գործարար կապերի զարգացումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի հիմնական առաքելությունը Հայաստան-Ֆրանսիա գործարար կապերի ամրապնդումն է և զարգացումը : «Արմենպրես»-ի հետ զրույցում Ֆրանկոֆոնիայի ավանի «Ֆրանսիայի տաղավար»-ում այս մասին նշեց Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչ Աննա Եվդոկիմովան:

«Կարծում եմ, որ Ֆրանկոֆոնիան կնպաստի հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա զարգացմանը և ֆրանսիական փորձի ինտեգրմանը Հայաստանում»,- ասաց Եվդոկիմովան:

Խոսելով պալատի գործունեության մասին՝ Եվդոկիմովան հավելեց, որ պալատը խթանում է նոր պայմանագրերի կնքման և համագործակցության հնարավորությունները:

«Մենք ունենք անդամ ընկերություններ, որոնք օգտվում են մեր համագործակցելու առավելություններից: Մեզ մոտ կա ծրագրերի փաթեթ յուրաքանչյուր անդամի համար, կազմակերպում ենք գործարար խնջույքներ, հանդիպումներ, ցուցահանդեսներ, համաժողովներ, խորհրդատվական ծառայություններ մատուցում մեր հետ կապ հաստատող և մեր անդամ հանդիսացող ընկերությունների հետ»,- եզրափակեց Եվդոկիմովան:

Ֆրանկոֆոնիայի ավանի նպատակն է ներկայացնել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության մշակութային բազմազանությունը, որը նաև երևանյան գագաթնաժողովի օրակարգի կարևոր թեմաներից է։ Մասնակիցներին հատկացված տաղավարների միջոցով հնարավորություն է ընձեռվում ցուցադրելու ֆրանկոֆոն երկրների մշակույթն ու կենցաղը: Այս տարի Ֆրանկոֆոնիայի ավանն անցկացվում է «Ապրել ու ստեղծել միասին» կարգախոսով: Ներկայացվում է մասնակից երկրների մշակութային և լեզվական ողջ բազմազանությունը: Ներկայացվելու են արհեստագործական իրեր, մասնակից պետությունների զբոսաշրջային հնարավորությունները, արվեստի, մշակույթի գործիչները:

Հայերեն Français

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով