Երևանի տաղավարը Ֆրանկոֆոնիայի ավանում ներկայացնում է պատմական ցուցանմուշներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Ազատության հրապարակում Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում կազմակերպված Ֆրանկոֆոնիայի ավանի Երևան քաղաքի տաղավարում ներկայացված է մայրաքաղաքի 2800-ամյա պատմությունն ՝իր բոլոր տարրերով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի աշխատակից Դիանա Ասլանյանը: Նրա խոսքով` տաղավարում կան «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի և Երևանի պատմության թանգարանի ցուցանմուշները:

«Ներկայացված են նաև Taraz & Art Photolab-ի կողմից տրամադրված տարազները: Երևանի տեղեկատվական կենտրոնները զբոսաշրջիկներին, քաղաքի հյուրերին տեղեկացնելու են, թե ուր կարող են գնալ և ինչպես: Հատուկ Երևանի հիմնադրման 2800-ամյակին շրջանակներում պատրաստվել են գրքեր չորս լեզվով` հայերեն, անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն: Մենք նաև ունենք քաղաքի վերաբերյալ ձեռնարկներ և քարտեզներ»,- ասաց Ասլանյանը:

Տաղավարի կենտրոնում տեղադրվել է Էրեբունի-Երևան հիմնադրմանսեպագիր արձանագրությունը, Երևան քաղաքի դրոշը և Երևանի հիմնադրման 2800-ամյակի դրոշը:

«Մենք նաև տեղադրել են Ֆրանկոֆոնիայի և Երևանի քույր քաղաքների քարտեզները»,- նշեց Ասլանյանը:

Ավանը գործելու է հոկտեմբերի 7-12-ը, ժամը 12:00-20:00-ը: Մուտքն ազատ է բոլորի համար:

Ֆրանկոֆոնիայի ավանի նպատակն է ներկայացնել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության մշակութային բազմազանությունը, որը նաև երևանյան գագաթնաժողովի օրակարգի կարևոր թեմաներից է։ Մասնակիցներին հատկացված տաղավարների միջոցով հնարավորություն է ընձեռվում ցուցադրելու ֆրանկոֆոն երկրների մշակույթն ու կենցաղը: Այս տարի Ֆրանկոֆոնիայի ավանն անցկացվում է «Ապրել ու ստեղծել միասին» կարգախոսով: Ներկայացվում է մասնակից երկրների մշակութային և լեզվական ողջ բազմազանությունը: Ներկայացվելու են արհեստագործական իրեր, մասնակից պետությունների զբոսաշրջային հնարավորությունները, արվեստի, մշակույթի գործիչները:

Հայերեն English Français

Էկոնոմիկայի նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի կողմից Հայաստանի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Պլովդիվի գյուղատնտեսական համալսարանի հանդեպ օտարերկրյա ուսանողների հետաքրքրությունն աճում է․ BTA

Ինչպես ստանալ ավելին ճամփորդական ծախսերի դիմաց

Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացել է Փոքր և միջին ձեռնարկատիրությունների զարգացման ենթախորհրդի նիստը

Ֆրիդրիխ Մերցը Հարավային Կովկասում խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունն անհրաժեշտություն է համարում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ- 21/07/26

Ասիական ինդեքսներ - 21/07/26

Երևանում Հյուսիսային պողոտայում գտնվող ռեստորանում արտադրվում է վտանգավոր սննդամթերք․ ՍԱՏՄ

Իսրայելի բանակը Գազայի հատվածում կիլոմետրեր ձգվող հողե պատնեշ է կառուցում

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանից նավթամթերքի մատակարարումները կարևոր ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ