Ռուանդան Ֆրանկոֆոնիայի ավանում ներկայացնում է գործարար միջավայրում իր հնարավորությունները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Ազատության հրապարակում Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում կազմակերպված Ֆրանկոֆոնիայի ավանի իր տաղավարում Ռուանդան ներկայացնում է գործարար միջավայրի իր հնարավորությունները, ներդրումների համար նպաստավոր պայմաններ ստեղծելու պատրաստակամությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում տաղավարը ներկայացրեց Ռուանդայի զարգացման խորհրդի ներկայացուցիչ Ժոյուզ Ուվինգինեյը:

«Մեր կազմակերպությունը կառավարական մարմին է։ Մենք այստեղ են ներկայացնելու Ռուանդայի ներդրումների հնարավորությունները, նաև՝ թե ինչ կարող են անել մարդիկ, երբ գան մեր երկիր: Ռուանդան Աֆրիկայում բիզնեսի առումով երկրորդ երկիրն է: Մենք երկրորդն ենք մեր քաղաքականության շնորհիվ, բաց ենք, յուրքանչյուրը կարող է գալ մեր երկիր առանց վիզայի: Բիզնեսի համար նպաստավոր և գրավիչ պայմաններ ունենք»,-ասաց Ժոյուզ Ուվինգինեյը:

Նա նշեց՝ փորձում են իրենց հնարավորություններն ընդարձակել և ներկայացնել Ասիայում, Աֆրիկայում։ Իրենք փորձում են հանդիպել, բիզնես կապեր հաստատել այլ երկրների հետ, այնպես անել, որ իրենց երկիր այցելողներն իրենց հնարավորինս հարմարավետ զգան: Ստեղծել են դյուրին հնարավորություններ՝ Ռուանդայում բիզնես հիմնելու, ներդրումներ անելու համար:

Ֆրանկոֆոնիայի ավանի նպատակն է ներկայացնել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության մշակութային բազմազանությունը, որը նաև երևանյան գագաթնաժողովի օրակարգի կարևոր թեմաներից է։ Մասնակիցներին հատկացված տաղավարների միջոցով հնարավորություն էընձեռվում ցուցադրելու ֆրանկոֆոն երկրների մշակույթն ու կենցաղը: Այս տարի Ֆրանկոֆոնիայի ավանն անցկացվում է «Ապրել ու ստեղծել միասին» կարգախոսով: Ներկայացվում է մասնակից երկրների մշակութային և լեզվական ողջ բազմազանությունը: Ներկայացվելու են արհեստագործական իրեր, մասնակից պետությունների զբոսաշրջային հնարավորությունները, արվեստի, մշակույթի գործիչները:Ավանի պաշտոնական բացումը կլինի հոկտեմբերի 9-ին:

Հայերեն English Français

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով