Ֆրանկոֆոնիայի ավանում Կանադայի տաղավարը ծանոթացնում է երկրի ուսումնական հաստատություններին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանկոֆոնիայի ավանում Կանադան այցելուներին ներկայացնում է կրթական ոլորտում իր հնարավորությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երկրի գրեթե բոլոր ուսումնական հաստատությունների մասին տեղեկություն կարելի է գտնել Հայաստանում Ֆրանկոֆոնիայի ավանում Կանադայի տաղավարից:

«Երիտասարդությունը, ուսումը մեզ համար շատ կարևոր են: Ներկայացնում ենք Կանադայի մշակութային բազմազանությունը»,- ասաց տաղավարի ներկայացուցիչը:

Նա նկատեց՝ շատերն են հետաքրքրված Կանադայում ուսանելով: Տաղավարում ներկայացված են բրոշյուրներ, որոնք տեղեկություն են տալիս երկրի ուսումնական հաստատությունների մասին: Ներկայացված է նաև գիրք, որում ընդգրկուն տեղեկություն կա Կանադայի գրեթե բոլոր ուսումնական հաստատությունների մասին: Ուսումնական հաստատությունները ներկայացված են նաև քարտեզի միջոցով:

Կանադան երկլեզու երկիր է, և այս տաղավարով ուզում են նաև, որ ժողովուրդը տեղեկանա՝ Կանադայի շատ հատվածներում են ֆրանսերեն խոսում:

Ֆրանկոֆոնիայի ավանի նպատակն է ներկայացնել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության մշակութային բազմազանությունը, որը նաև երևանյան գագաթնաժողովի օրակարգի կարևոր թեմաներից է։ Մասնակիցներին հատկացված տաղավարների միջոցով հնարավորություն է ընձեռվում ցուցադրելու ֆրանկոֆոն երկրների մշակույթն ու կենցաղը: Այս տարի Ֆրանկոֆոնիայի ավանն անցկացվում է «Ապրել ու ստեղծել միասին» կարգախոսով: Ներկայացվում է մասնակից երկրների մշակութային և լեզվական ողջ բազմազանությունը: Ներկայացվելու են արհեստագործական իրեր, մասնակից պետությունների զբոսաշրջային հնարավորությունները, արվեստի, մշակույթի գործիչները: Ավանի պաշտոնական բացումը կլինի հոկտեմբերի 9-ին:

Հայերեն English Français

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով