Քաղաքականություն

Ֆրանսիայի դեսպանը  բարձր գնահատեց  Հայաստանում Ֆրանկոֆոնիայի միջոցառումների կազմակերպումը

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի դեսպանը  բարձր գնահատեց  Հայաստանում Ֆրանկոֆոնիայի միջոցառումների կազմակերպումը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթը գտնում է, որ Ֆրանկոֆոնիայի կազմակերպչական աշխատաքները հիանալի են կատարված: «Արմենպրես»-ի հետ զրույցում նա նշեց, որ դա ոչ միայն իր կարծիքն է, այլ նաև Հայաստան ժամանած մյուս պատվիրակությունների:

«Ֆրանկոֆոնիան հիանալի է կազմակերպված, և դա ոչ միայն իմ կարծիքն է, այլ նաև այլ ներկայացուցիչների: Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի նիստում բոլոր պատվիրակությունները այդ մասին ընդգծեցին»,- ասաց Լաքոթը:

Դեսպանի կարծիքով` Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը միայն պաշտոնական գագաթնաժողով չէ, այլ նաև տոն է:

«Դա տոն է, որի միջոցով ցույց են տալիս, որ ֆրանսերենը մի լեզու է, որը միավորում է տարբեր երկրներ, տարբեր ազգեր: Մենք Ֆրանսիայի տաղավարի միջոցով փորձում ենք ցույց տալ, որ ֆրանսերենը հնարավորությունների լեզու է: Ինչպես տեսնում եք՝ այստեղ կան և թվային տեխնոլոգիաներ, և արհեստներ, և կրթության մասին տեղեկություններ: Սա հնարավորություն է Հայաստանի բնակիչներին ծանոթանալ Ֆրանկոֆոնիային և ֆրանսերենին»,- ընդգծեց Լաքոթը:

Ֆրանսիայի տաղավարի պաշտոնական բացումը տեղի է ունեցել հոկտեմբերի 7-ին:

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում, հոկտեմբերի 7-ից 12-ը կգործի «Ֆրանկոֆոնիայի ավանը»:

Ֆրանկոֆոնիայի ավանում, շուրջ քսան տաղավարների կողքին Ֆրանսիան տեղադրել է իր տաղավարը, որը ստեղծվել է Հնարավորությունների ֆրանսերեն» ոգով. այսպես է բնորոշում ֆրանսերեն լեզուն Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը:

Վիրտուալ իրականություն, հրուշակագործության դասընթացներ, համտես, տեսախաղեր, վարպետության դասեր եւ շատ ավելին կլինի ներկայացված Ֆրանսիայի տաղավարում, որը կգործի հոկտեմբերի 7-ից 12-ը, ժամը 12:00 -20:00-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում