Աշխատանքային խումբը եզրակացրել է, որ էլեկտրաէներգիայի սակագինը հնարավոր է նվազեցնել առնվազն 10 դրամով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ստեղծված էլեկտրաէներգիայի և գազի սակագնի ստուգումն իրականացնող աշխատանքային խումբը ուսումնասիրությունները ցույց են տվել, որ էլեկտրաէներգիայի սակագինը հնարավոր է նվազեցնել առնվազն 10 դրամով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնեց աշխատանքային խմբի անդամ, էներգետիկայի ոլորտի փորձագետ Էդուարդ Արզումանյանը` ներկայացնելով 2 ամսում էլեկտրաէներգիայի սակագնի ուսումնասիրության նախնական արդյունքները և դրա նվազեցման հնարավորությունները:

«Առաջին հերթին, աշխատանքային խումբը գտնում է, որ «Էլեկտրիկ Երևան»-ի ժամանակ ընդունվել է ոչ ճիշտ սակագին: Երկրորդ` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սխալ որոշումներ է կայացրել 2016 թվականին: «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի կորուստների տոկոսը թողել է 2015 թվականի կորուստի չափով: Եթե 2015 թվականին կորուստը կազմել է 11.3 տոկոս, ապա հաջորդ տարիներին, օրինակ` 2016 թվականին՝ մոտ 9 տոկոս, 2017-ին՝ 8.8 տոկոս, իսկ այս տարվա առաջին կիսամյակում եղել է 8 տոկոս, սակայն հանձնաժողովի սակագնի հաշվարկի մարժայում 11.3 տոկոս է»,- ընդգծեց Արզումանյանը:

Ըստ փորձագետի` աշխատանքային խմբի մասնագետները հաշվել են, որ այդ տոկոսների տարբերության հետևանքով 2020 թվականին կորուստը կկազմի 6-8 միլիարդ դրամ:

«Ներկայումս այդ սխալ հաշվարկի, սխալ պլանավորման պատճառով 3.6 միլիարդ դրամ վնաս արդեն իսկ հասցվել է»,- ասաց Արզումանյանը:

Աշխատանքային խմբի անդամն, առանձնացնելով մյուս դիտարկումները, նշեց, որ 2015 թվականին «Էլեկտրիկ Երևան»-ի ժամանակ, երբ սակագինը բարձրացվել էր 6.6 դրամով, այդ ժամանակ մի համանմանը, որը թույլ էր տվել այդքան դրամով բարձրացնել` ՀԷՑ-ի ընդունված սարքավորումների մաշվածության տոկոսը 4 տոկոսի փոխարեն 8 տոկոս դարձնելն է:

Նրա խոսքով` ճիշտ չի եղել նաև շահագործման ծախսերի հաշվարկը 2016 թվականի համար, որը վերանայման կարիք ունի, ինչպես նաև վերանայման կարիք ունի ՀՀ կառավարության կողմից Որոտանի ՀԷԿ-ի ապապետականացման հիմնավորումները:

Էլեկտրաէներգիայի և գազի սակագնի ստուգումն իրականացնող աշխատանքային խմբի նպատակն է ուսումնասիրել էլեկտրաէներգիայի և գազի սակագնի հավաստիությունը, ռիսկերի առկայությունը և արված հետազոտություններից հետո տալ գնահատականներ: Աշխատանքային խմբում ընդգրկված են 10 անդամ` գազի, էլեկտրաէներգիայի գծով փորձագետներ, տնտեսագետներ, ֆինանսների նախարարության և պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներ, ինչպես նաև ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչներ:

Հայերեն Français Русский

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանը մասնակցել է Trigger X միջազգային օպերացիային. դուրս է բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Կենսաբազմազանության ճգնաժամը պահանջում է քաղաքական առաջնորդություն. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանի և Ղրղզստանի նախագահները արժևորել են միջազգային ու բազմակողմ հարթակներում Երևանի և Բիշքեքի փոխգործակցությունը

Համբարձում Մաթևոսյանն ու Աբդուլլահ Ալին քննարկել են մի շարք հարցեր