Սփյուռք

Զապորոժիե քաղաքում հանդիսավորությամբ բացվել է հայոց այբուբենին նվիրված հուշարձան

1 րոպեի ընթերցում

Զապորոժիե քաղաքում հանդիսավորությամբ բացվել է հայոց այբուբենին նվիրված հուշարձան

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի Զապորոժիե քաղաքում անցկացվող Հայկական մշակույթի օրերի շրջանակում հայկական եկեղեցու տարածքում հանդիսավորությամբ բացվել է հուշարձան՝ նվիրված հայոց այբուբենին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ analitikaua.net-ը տեղեկացնում է, որ բացման հանդիսավոր արարողությանը ներկա է եղել Զապորոժիեի մարզպետ Կոնստանտին Բրիլը, Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Հովակիմ Հարությունյանը, Զապորոժիեի շրջանի հայերի միության Արտաշես Սարգսյանը, Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը:

Ուկրաինայի հայերի միության տեղեկատվության համաձայն, այն Հայաստանից դուրս ամենախոշոր հուշարձաններից է՝ նվիրված հայոց այբուբենին:

«Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի անունից, շնորհավորում եմ հայ մշակույթի կարևոր և վառ խորհրդանիշերից մեկի բացման արարողության առթիվ, որն իր տեսակով միակն է Ուկրաինայի տարածքում: Զապորոժիե համայնքն իր աշխատանքով բարձր նշաձող է սահմանում և այս միջոցառումը դրա վառ ապացույցն է»,- նշել է Հովակիմ Հարությունյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում