Ֆրանկոֆոնիայի շրջանակներում կայանալիք բիզնես ֆորումի ավարտին կհնչեն ՀՀ-ում տարբեր ծրագրերի մեկնարկի մասին հայտարարություններ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում անցկացվող բիզնես ֆորումի ավարտին հնչելու են կարևոր հայտարարություններ Հայաստանում տարատեսակ ծրագրերի մեկնարկի մասին: Հոկտեմբերի 2-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին հայտնեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը: «Մենք ունենք գործարարներ, ովքեր հետաքրքրված են կոնկրետ ոլորտային ծրագրերով: Կան գործարարներ, ովքեր Հայաստանում հանդիպելու են հայ գործարարների՝ գործընկերային հարաբերություններ հաստատելու և համագործակցության համար: Ես չեմ ցանկանում հնչեցնել կոնկրետ ծրագրերի մասին, որովհետև կլինեն հայտարարություններ բիզնես ֆորումի ավարտին: Այդ հայտարարություններով տարատեսակ ծրագրերի մեկնարկը կտրվի Հայաստանում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Ադամյանը:

Փոխնախարարը հավելեց, որ բիզնես ֆորումին ակնկալվում է տարբեր ոլորտներ ներկայացնող գործարարների մասնակցություն: «Ակնկալվում է բարձր տեխնոլոգիաների մասով արհեստական ինտելեկտի, իրերի արդյունաբերական ինտերնետի ոլորտում աշխատող մեծ ընկերությունների ներկայացուցիչների մասնակցություն, ունենք վերականգնվող էներգետիկայի, սմարթ գյուղատնտեսության, առողջապահության նորարար լուծումների տարբեր ուղղություններ ներկայացող գործարարներ, և ունենք մի շարք կառույցներ տարբեր երկրներից, որոնք իրենց երկրներում զբաղվում են ներդրումների և արտահանման խթանմամբ: Այստեղ նրանք կիսվելու են հաջողության պատմություններով՝ հասկանալու, թե ինչպես պետք է ճիշտ թիրախավորել շուկաները արտահանման համար, տարբեր գործարարներից ներդրումներ ներգրավելու համար, որովհետև տարբեր երկրներում գործարարները տարբեր մշակույթների կրողներ են: Այսինքն, խոսվելու է նաև այն մասին, թե ինչպես է պետք ճիշտ թիրախավորել շուկաները: Կարծում եմ, որ սա էլ բիզնես ֆորումի կարևոր կոմպոնենտ է»,- եզրափակեց Մանե Ադամյանը:

Հայերեն Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով