Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումի հիմնական բանախոսներն են ինտերնետի հայրերից Լուի Պուզենը և Սոֆյա անունով ռոբոտը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թումո»-ում հոկտեմբերի 10-ին կանցկացվի Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումը, որը հագեցած է լինելու քննարկումներով ու հանդիպումներով: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը հոկտեմբերի 2-ին հրավիրված մամուլի ասուլիսում նշեց, որ ակնկալվում է 360 մասնակից:

«Ֆորումը երկու օր է տևելու: Հոկտեմբերի 9-ին, երբ մասնակիցներն արդեն լինելու են Երևանում, մասնակցելու են բիզնես տուրերի: Առաջինը պատվիրակությունները կայցելեն «Դիջիթեք էքսպո» ցուցահանդեսին: Այս տարի կազմակերպիչների հետ քննարկման արդյունքում որոշեցինք երկարաձգել էքսպոյի օրերը, որ մեր հյուրերը հնարավորություն ունենան մասնակցել: Այնուհետև հյուրերը ներկա կլինեն կոնյակի, գինու գործարանում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Մանե Ադամյանը:

Հոկտեմբերի 10-ին կանցկացվի բուն բիզնես ֆորումը: Բացման արարողությունից հետո անցկացվելու են 3 ուղղություններով քննարկումներ՝ 4-րդ արդյունաբերական հեղափոխություն, կայուն զարգացմանն առնչվող թեմաներ, կոմերցիոն հարաբերություններ՝ ներդրումներ ու արտահանում:

«Բինզես ֆորումի շրջանակում նախատեսում ենք հիմնել ֆրանկոֆոն պետությունների ՏՏ նախարարների ցանց: Այդ օրերին կլինի նախարարների նիստ հետագա ուղղությունները նախանշելու համար: Ֆորումի շրջանակում ունենալու ենք առանցքային հյուրեր, խոշոր գործարարներ, ովքեր կփոխանակվեն իրենց փորձով, հաջողության պատմություններով: Որպես հիմնական բանախոս լինելու է ինտերնետի հայրերից մեկը Լուի Պուզենը, ինչպես նաև Սոֆյան, ով աշխարհի ամենակատարյալ ռոբոտն է, արհեստական ինտելեկտի ամենակատրյալ դրևորումը: Ինքը լինելու է բանախոս, մասնակցելու է հարց ու պատասխանի: Ֆորումի շրջանակում կլինեն հայտարություններ ապագայի վերաբերյալ: Մեկ խոսքով, բավական հետաքրքիր, ժամանակակից, տարատեսակ մարտահրավերներին անդրադարձող բիզնես ֆորում է լինելու»,-հավելեց Մանե Ադամյանը:

Հոկտեմբերի 7-12-ը Հայաստանը կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը (ՖՄԿ / Organisation Internationale de la Francophonie) ֆրանսերենի և համընդհանուր արժեքների ամրագրման և տարածման միջազգային հաստատություն է, որը հիմնադրվել է 1970թ-ին։

Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի ընդհանուր միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան են ժամանելու ավելի քան 3500 ներկայացուցիչներ, այդ թվում, պաշտոնական պատվիրակություններ, գործարարներ արվեստագետներ, լրագրողներ: Կմասնակցեն 26 պետության ղեկավարներ: Ներկա կլինի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Հայերեն English

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը