Տնտեսություն

ՀՀ կառավարությունը պատրաստվում է լուրջ փոփոխությունների ենթարկել պետբյուջեն

1 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարությունը պատրաստվում է լուրջ փոփոխությունների ենթարկել պետբյուջեն

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը պատրաստվում է պետբյուջեն լուրջ փոփոխությունների ենթարկել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 30-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2019թ.-ի բյուջեն գնահատում եմ իներցիոն, որովհետև դա դեռևս մեր կառավարության բյուջեն չէ: Դա ինչ-որ առումով նախկինից եկած իներցիայի բյուջեն է: Դա նախկին կառավարության բյուջեի ուրվականն է: Մեր տրամադրությունն այն է, որ ընթացքում այդ բյուջեն պետք է շատ լուրջ փոփոխությունների ենթարկվի»,- ընդգծց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս հարցում իրենք աշխատանք են տանելու բոլոր ուղղություններով:

ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 27-ի նիստում հավանություն է տվել «ՀՀ 2019 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում