Տնտեսություն

Փաշինյանը Վրաստանի հետ քննարկում է հացի գնի վրա արհեստական ազդեցությունը բացառելու հարցը

1 րոպեի ընթերցում

Փաշինյանը Վրաստանի հետ քննարկում է հացի գնի վրա արհեստական ազդեցությունը բացառելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ քննարկում է Վրաստանի տարածքում բեռնատարներով ցորենի ներկրումն ու տեղափոխումը արգելելուց հետո Հայաստանում հացի գնի վրա արհեստական ազդեցությունը բացառելու հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 30-ին այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ վարչապետը:

«Վրաստանի վարչապետը շատ գործնական ու կոնկրետ մարդ է: Համոզված եմ, որ կգտնենք այնպիսի լուծում, որը հացի գնի վրա արհեստական ազդեցություն չի ունենա: Մենք, ըստ էության, այդ պայմանավորվածությունն արդեն ունենք: Ես համոզված եմ, որ Վրաստանի կառավարության հետ համագործակցությամբ մենք լուծումների կգանք»,- ասաց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Վրաստանի վարչապետին՝ իրենց պայմանավորվածությունները 100%-անոց ճշգրտությամբ պահպանելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում