Տնտեսություն

Ամուլսարի հանքը կշահագործվի, եթե չսպառնա Սևանին ու Ջերմուկին. ՀՀ վարչապետ

1 րոպեի ընթերցում

Ամուլսարի հանքը կշահագործվի, եթե չսպառնա Սևանին ու Ջերմուկին. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամուլսարի հանքը կշահագործվի, երբ հիմնավորվի, որ այն սպառնալիք չի ստեղծում Սևանի ու Ջերմուկի ջրային համակարգերի համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 30-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես Փարիզում հանդիպել եմ «Լիդիան»-ի տնօրենների խորհրդի նախագահի հետ: Լիդիանի հետ կապված կա շատ կոնկրետ հարց: Երբ կհիմնավորվի, որ Ամուլսարի հանքի շահագործումը սպառնալիք չի ստեղծում Սևանի և Ջերմուկի ջրային համակարգերի համար, մենք հնարավորություն կստեղծենք, որ այդ հանքը շահագործվի, եթե կպարզվի, որ սպառնալիք է ստեղծում, ես բացառում եմ այդ հանքի շահագործումը: Այս դիրքորոշումը ներկայացուցիչներին էլ եմ ասել, և դա շատ հստակ է»,- նշեց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը միաժամանակ նշեց, որ օտարերկրյա կազմակերպությունների հետ կապված այսպիսի հարցերը որևէ երկրի բացասական վերաբերմունք ցույց տալու նպատակ չունեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում