Վիլնյուսի միջազգային դպրոցում կայացել է հայոց լեզվին նվիրված միջոցառում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 26-ին Վիլնյուսի միջազգային դպրոցում նշվել է Լեզուների եվրոպական օրը, որն այս տարի նվիրված էր հայոց լեզվին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Լիտվայում ՀՀ դեսպանությունից, միջոցառման կազմակերպչական աշխատանքներին ակտիվ մասնակցություն է ցուցաբերել նաև Լիտվայում ՀՀ դեսպանությունը՝ ի դեմս նույն դպրոցի աշակերտ Վարդան Մկրտչյանի և Վիլնյուսի Կառավարման և տնտեսագիտության համալսարանի (ISM) ուսանողուհի Մալվինա Գրիգորյանի։

Եվրոպական լեզուների օրվա շրջանակներում դպրոցի տարբեր տարիքային խմբերի աշակերտների համար ցուցադրվել են ճանաչողական ֆիլմեր հայոց լեզվի և հայկական մշակույթի մասին, նախադպրոցական տարիքի երեխաների համար կազմակերպվեցին խաղեր, մուլտֆիլմերի դիտումներ և հայկական ազգային երգուպարի դասընթացներ։

Միջոցառման մեկնարկն ազդարարել են դպրոցի տնօրեն Ռեբեկա Յուրասը և Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը։ Դեսպանն իր խոսքում հակիրճ անդրադարձ է կատարել օրվա խորհրդին և ներկայացրել հետաքրքիր փաստեր հայոց գրերի ստեղծման և լեզվի զարգացման փուլերի մասին։

Հայերեն English Français

Բուլղարիայում ՀՀ դեսպանն ընդունել է երիտասարդ հայ կինոռեժիսորի մրցանակը «Golden FEMI» փառատոնում

Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

ՄԻՊ-ը խոսել է հաստատության կառուցվածքային փոփոխությունների և շենքային պայմանների խնդիրների մասին

Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ ԵՄ-ն առաջիկա օրերին կբացի Մոլդովայի հետ առաջին բանակցային կլաստերը․ Moldpres

Վերջին երկու ամսում Հակակոռուպցիոն դատարանը ստացել է խուզարկության շուրջ 400 միջնորդություն

Մեծ Բրիտանիան ակնկալում է աշխատել Հայաստանի ժողովրդավարորեն ընտրված կառավարության հետ․ Սթիվեն Դաութի

Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով

Հունիսի 10-ի միջոցառումների անոնս

Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար

Համադպրոցական գիտության փառատոնի հաղթող նախագծերից մեկը 3-րդ մրցանակի է արժանացել ԱՄՆ միջազգային գիտական մրցույթում