Կահիրեում տեղի է ունեցել ՀՀ անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 23-ին Եգիպտոսում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 27-ամյակին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, միջոցառման հյուրերի թվումեն եղելԵԱՀ հնությունների նախարար Խալիդ Ալ Անանին, ներգաղթի և արտագաղթածների նախարար Նաբիլա Մաքրամը, բարձրաստիճան պետական պաշտոնյաներ, խորհրդարանի անդամներ, դեսպաններ և դիվանագետներ, քաղաքական և հասարակական գործիչներ, գործարարներ, լրագրողներ, եգիպտահայ համայնքի ներկայացուցիչներ։

Ողջույնի խոսքով հանդես է եկել Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը, ով նշել է, որ անկախությունից ի վեր Հայաստանի ձեռքբերումների և առկա մարտահրավերների, ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված բարեփոխումների մասին։

Անդրադառնալով հայ-եգիպտական միջպետական փոխհարաբերություններին՝ դեսպանն ընդգծել է, որ դրանց հիմքում երկու հինավուրց ժողովուրդների պատմամշակութային հարուստ ավանդույթներն են ու ամուր բարեկամությունը, և որ նախորդ տարի սեպտեմբերին Երևանում կայացած հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի գումարումը նոր լիցք հաղորդեց երկկողմ առևտրատնտեսական կապերին։ Արմեն Մելքոնյանն անդրադարձել է նաև հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին, ինչպես նաև Երևանի 2800-ամյակի կապակցությամբ նախատեսվող միջոցառումներին։

Նախօրեին ՀՀ դեսպանություն էր այցելել ԵԱՀ նախագահի անձնական ներկայացուցիչը, ով Հայաստանի անկախության տոնի առթիվ դեսպան Մելքոնյանին փոխանցել էր ԵԱՀ նախագահ Աբդել Ֆաթթահ Էլ-Սիսիի ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները՝ ուղղված ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և բարեկամ հայ ժողովրդին:

Հայերեն العربية

Սևանի երաժշտական դպրոցը հյուրընկալել է Երևանի Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցի ուսուցիչներին և սաներին

ՀՀ ՏԿԵ նախարարն ու Կատարի դեսպանը քննարկել են երկու երկրների միջև տրանսպորտային համագործակցության ընդլայնման հնարավորությունը

Սևանում աղբի տեսակավորված թափոնները ստանում են երկրորդ կյանք

Հրազդան գետում անցկացվել է բայդարկաների և կանոեների հուշամրցաշար

Ռուբիոն բացառել է Իրանի՝ միջուկային զենք ունենալու հնարավորությունը՝ սպառնալով «կործանարար» պատժամիջոցներով

Աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում

Հայտնի են քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակի 2026 թ. դափնեկիրները

Կիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համար

Շիրակի մարզի երկու համայնքում ընթացքի մեջ է ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը

Ֆրանսիան դադարեցրել է լուսաձայնային նռնակների կիրառումը դրանց պայթյունի հետևանքով աշակերտի՝ ձեռքից զրկվելուց հետո