«Իմ քայլը դաշինքն» ամենաշատ քվեն ստացել է Շենգավիթ վարչական շրջանում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու ընտրություններին ընտրողների մասնակցության ամենաբարձր ցուցանիշը գրանցել է Շենգավիթ վարչական շրջանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Շենգավիթ վարչական շրջանից քվեարկությանը մասնակցել է 51 հազար 111 քաղաքացի: Շենգավիթին հաջորդում է Մալաթիա-Սեբաստիան, որտեղից քվեարկությանը մասնակցել է 45 հազար 924 քաղաքացի: Երրորդ տեղում Նոր Նորքն է, որտեղից ավագանու ընտրություններին իր քաղաքացիական պարտքն է կատարել 45 հազար 20 անձ: Մասնակցության մակտիվությամբ աչքի են ընկել Արաբկիր ու Կենտրոն վարչական շրջանները: Ընտրողների ընդհանուր թիվը եղել է 848 հազար 346, որից քվեարկությանը մասնակցել է 370 հազար 323-ը կամ 43.65 տոկոսը:

«Իմ քայլը» դաշինքն ամենաշատ քվեն ՝41 հազար 579 ձայն, ստացել է Շենգավիթ վարչական շրջանից: Երկրորդ տեղում Մալաթիա-Սեբաստիան է՝ 38 հազար 715 ձայնով: Երրորդ տեղում Նոր Նորք վարչական շրջանն է՝ 35 հազար 345 ձայնով: Բոլոր վարչական շրջաններից «Իմ քայլը» դաշինքը ստացել է 294,109 ձայն կամ քվեների 81.1 տոկոսը:

Անցողիկ շեմը հաղթահարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ամենաշատ քվեն ստացել է Նոր Նորք վարչական շրջանում՝ 3 հազար 300 ձայն: Քիչ տարբերությամբ երկրորդ տեղում Շենգավիթն է՝ 3 հազար 233 քվեով, այնուհետև Կենտրոնը՝ 3 հազար 210 քվեով: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկել է 25 հազար 219 ընտրող կամ ընտրությանը մասնակցածների 6.95 տոկոսը:

Հայերեն Русский

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը