Սփյուռք

ՀՀ վարչապետը Նյու Յորքում հանդիպել է ԱՄՆ-ի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը Նյու Յորքում հանդիպել է ԱՄՆ-ի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում հանդիպել է տեղի, ինչպես նաև ԱՄՆ այլ հայաշատ համայնքների ներկայացուցիչների հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը:

«Վարչապետը հանդես է եկել ելույթով և պատասխանել ներկաների հարցերին՝ անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական զարգացումներին, Երևանի ավագանու ընտրությունների արդյունքների քաղաքական նշանակությանը, անցումային արդարադատությանը, մեծ հայրենադարձությանը, Հայաստանում ներդրումային միջավայրին առնչվող թեմաներին, ինչպես նաև՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման համար անհրաժեշտ պայմաններին»,- գրել է Արման Եղոյանը։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում