Սփյուռք

Այդահո նահանգի ամենախոշոր Բոյսե քաղաքում Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթող է բացվել

1 րոպեի ընթերցում

Այդահո նահանգի ամենախոշոր Բոյսե  քաղաքում Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթող է բացվել

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Այդահո նահանգի խոշորագույն Բոյսե քաղաքում Հայոց ցեղասպանությանը նվիրված նոր հուշակոթող է բացվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Idaho Press-ը:

Ցեղասպանության զոհերի հիշատակը խորհրդանշող հուշակոթողը, որը բաղկացած է մի քանի մասից, կառուցվել է Այդահոյի հայ համայնքի միջոցներով:

«Այդահո նահանգի բնակիչները և այցելուներն այսուհետ հնարավորություն կունենան տեղեկանալ 20-րդ դարի առաջին ցեղասպանության մասին»,- ասել է Այդահոյի հայկական համայնքի ղեկավար Մարկ Աբաջյանը:

Հուշարձանի օծման և բացման արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ին: Արարողությանը ներկա են գտնվել համայնքի ներկայացուցիչները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում