ԿԸՀ-ն կարողացել է իրականացնել Երևանի ավագանու ընտրությունների հիմնական միջոցառումները. հանձնաժողովի քարտուղար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարողացավ իրականցնել հիմնական միջոցառումները Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում՝ չնայած, որ ժամանակահատվածը կարճ էր: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին նշեց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը՝ամփոփելով ընտրությունների կազմակերպման նախապատրաստական աշխատանքները:

«Չնայած որ ժամանակահատվածը կարճ էր՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարողացավ իրականցնել հիմնական միջոցառումները՝ չխախտելով ոչ մի ժամկետ: Բոլոր 475 տեղամասային ընտրական հանձնաժողովների համար կազմակերպվել են դասընթացներ: Դասընթացներին մասնակցեցին, ընդհանուր առմամբ, հանձնաժողովների նշանակված անդամների ավելի քան 77 տոկոսը: Եվ սա ԿԸՀ-ն կարևորում է, քանի որ, նախ, կային նոր նշանակված անդամներ, իսկ հին անդամների համար օգտակար էր վերհիշել Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության կարգը և հանձնաժողովի գործառույթը»,- ասաց նա:

Ըստ Սմբատյանի՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անցկացրել է նաև դասընթաց՝ սարքավորում օգտագործողների համար:

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տպագրել է մի շարք ձեռնարկներ և ուղեցույցներ՝ հանձնաժողովի անդամների, վստահված անձանց, դիտորդների, մասնագետների և ընտրողների համար»,- նշեց Սմբատյանը:

Նրա խոսքով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այս անգամ «գուցե ավելի ակտիվ, բայց ամեն անգամ հանդես է եկել նաև ընտրության մասնակցության և արդար ընտրությունների կոչերով, ինչպես նաև ընտրակաշառքի և ձայների գնման դեմ կոչերով:

«Երկու տեսահոլովակ է պատրաստվել, որոնք տեղադրված են մեր կայքէջում»,- եզրափակեց Սմբատյանը:

Հայերեն

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը