Քաղաքականություն

Արտակ Զեյնալյանը քվեարկեց արդյունավետ և արդար կառավարման օգտին

2 րոպեի ընթերցում

Արտակ Զեյնալյանը քվեարկեց արդյունավետ և արդար կառավարման օգտին

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու ընտրություններում «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանն այս ընտրությունը նախորդներից առանձնացրեց նրանով, որ չկա գաղջ մթնոլորտ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման տեսակետ հայտնեց քաղաքապետի թեկնածուն 4/30 ընտրատեղամասում իր քվեարկությունը կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում:

«Քվեարկել եմ արդյունավետ և արդար կառավարման օգտին, հանուն Երևանի հավերժության: Մենք մեր քարոզարշավն իրականացրել ենք դրական լույսի ներքո: Հայաստանում պետք է չլինեն մերժվածներ, որևէ մեկին թշնամի չենք դիտարկում: Պետք է լինի քննարկում, տեսակետների բախում, բայց ոչ հակամարտություն, ինչպես առաջ էր»,-նշեց Զեյնալյանը:

Նրա կարծիքով՝ այս քարոզարշավը նախորդներից տարբերվեց նրանով, որ չկար նախկինում տիրող մթնոլորտը՝ ընտրակաշառքի, վարչական լծակների և վարչական ռեսուրսի օգտագործմամբ: «Այս ընտրություններում բացակայում է այն գաղջ մթնոլորտը, որը նախկինում կար»,-նշեց Զեյնալյանը:

Քաղաքապետի թեկնածուի կարծիքով՝ վաղվանից ամեն ինչ կսկսեն մաքուր էջից, թեև կողմնակից է առհասարակ չմրոտելուն:

Հարցին՝ թե «Իմ քայլը» դաշինքի հետ պատրաստվո՞ւմ են ավագանիում կոալիցիա ձևավորել, նշեց՝ քվեարկությունը կավարտվի, կկողմնորոշվեն: Նա նաև չբացառեց, որ ավագանու ընտրությունները կարող են կողմնորոշիչ դառնալ առաջիկա խորհրդարանական ընտրությունների համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում