Քաղաքականություն

Ռեֆորմիստների կուսակցությունը առաջնային է համարում Երևանի կանաչապատման հարցը 

1 րոպեի ընթերցում

Ռեֆորմիստների կուսակցությունը առաջնային է համարում Երևանի կանաչապատման հարցը 

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեֆորմիստների կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Արտակ Ավետյանը կարևորում է Երևանի կանաչ մակերեսի ավելացումը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 21-ին հրավիրված ասուլիսի ժամանակ Ավետյանը նշեց, որ վերջին շրջանում մայրաքաղաք ներմուծվող ծառերի տեսակները չեն համապատասխանում Երևանի բնակլիմայական պայմաններին:

Ավետյանը խոստանում է նաև աշխատանքային օրվա միայն 20 տոկոսն անցկացնել աշխատասենյակում, մնացած 80-ը տոկոսը դրսում` երևանցիներին խնդիրներին ծանոթանալով:

Երևանի քաղաքապետ ընտրվելու դեպքում Արտակ Ավետյանի առաջին գործը լինելու է ձմռանը նախապատրաստվելը։

«Ըստ կանխատեսումների` այս տարի ձնառատ ձմեռ է սպասվում, դրա համար ձմռանը պետք է նախապես պատրաստ լինենք, որպեսզի ձնամաքրման աշխատանքները ժամանակին իրականացնենք»,- ասաց նա։

Ռեֆորմիստների կուսակցությունն իր նախընտրական ծրագրում առաջարկում է նաև քաղաքը խցանումներից ազատելու համար վերգետնյա նոր կայանատեղիներ կառուցել, խելացի լուսացույցներ տեղադրել, խթանել հեծանիվներով երթևեկելը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում