Քաղաքականություն

«Լինելու է ՀՀ քաղաքացուն պատկանող քաղաքապետարան` գիշեր-ցերեկ աշխատող մարդկանցով». Րաֆֆի Հովհաննիսյան

2 րոպեի ընթերցում

«Լինելու է ՀՀ քաղաքացուն պատկանող քաղաքապետարան` գիշեր-ցերեկ աշխատող մարդկանցով». Րաֆֆի Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ժառանգության» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը կարծիքով` տարբեր կուսակցությունների ցուցակում գտնվող քաղաքացիները ավագանու արտահերթ ընտրություններից հետո միասին նվիրված ծառայելու են հանուն Երևանի:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ժառանգություն» կուսակցության ավագանու ընտրությունների քարոզարշավի ամփոփման ժամանակ Հովհաննիսյանը նշեց, որ քարոզարշավի 11 օրում ունեցել է հրաշալի հանդիպումներ Երևանի բնակիչների հետ:

«Այս ընթացքում մենք տեսել ենք հայի տեսակը` չմարող երևանցու ոգին: Այդ հրաշալի քաղաքացիները, բոլորս միասին նույն քաղաքում նույն հույզերով և հույսերով, վերջում մի իշխանությամբ և հանրային ծառայությամբ նվիրված աշխատելու ենք Երևանի համար»,- ասաց Հովհաննիսյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանն ընդգծեց, որ «Ժառանգություն» կուսակցությունը երբեք ընդհատակ չի անցել, այլ ընդհակառակը՝ ամենադժվարին պահերին միշտ եղել է ժողովրդի կողքին կանգնած:

«Մեր 16 տարվա պատմությունը ցույց է տալիս, որ մեզ համար ամենաբարձր արժեքը քաղաքացին է, ազգն է և Հայաստանի Հանրապետությունն է»,- ընդգծեց Հովհաննիսյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանը շեշտեց, թե «Ժառանգություն»-ը հավատարիմ լինելով իր սկզբունքներին՝ համոզված է, որ այս անգամ լինելու է ՀՀ քաղաքացուն պատկանող քաղաքապետարան` գիշեր-ցերեկ աշխատող մարդկանցով:

«Ժառանգություն»՝ նշանակում է մեր կապը անցյալի և ապագայի միջև, ազգային շարժման ամբողջացում, նշանակում է ապահովել մանդատ խորհրդարանական արտահերթ ընտրություններում»,- ընդգծեց Հովհաննիսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում