Քաղաքականություն

Հայկ Մարությանը Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների օրը կարևոր է համարում ամբողջ Հայաստանի համար

1 րոպեի ընթերցում

Հայկ Մարությանը Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների օրը կարևոր է համարում ամբողջ Հայաստանի համար

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչները քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի գլխավորությամբ քայլերթ են իրականացնում մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, քայլերթի ընթացքում Հայկ Մարությանը երևանցիներին իրազեկեց երեկոյան ժամը 19:00-ին Կարապի լճի մոտ կայանալիք հանրահավաքի մասին:

Մարությանը նաև կոչ արեց սեպտեմբերի 23-ին ակտիվ մասնակցել Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին: «Բոլորիդ խնդրում եմ, հորդորում եմ կիրակի օրը միասին գնանք ընտրությունների և ընտրական տեղամասերում հաստատենք և արձանագրենք ժողովրդի հաղթանակը: Սեպտեմբերի 23-ը շատ կարևոր օր է Հայաստանի համար: Ոչ միայն Երևանի, այլ ամբողջ Հայաստանի համար: Սա առաջին ընտրություններն են մեր ժողովրդի հաղթանակից հետո»,- նշեց Հայկ Մարությանը:

Քայլերթի ընթացքում Հայկ Մարությանը շփվում է քաղաքացիների հետ, լսում նրանց մտահոգությունները, ինչպես նաև լուսանկարվում ցանկացողների հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում