Քաղաքականություն

 Արարատ Զուրաբյանը կարևորում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հստակ տարաբաժանումը

1 րոպեի ընթերցում

 Արարատ Զուրաբյանը կարևորում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հստակ տարաբաժանումը

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երևանցիներ» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյանի կարծիքով` Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը անցնում է նյարդային մթնոլորտում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում Զուրաբյանը նշեց, որ քաղաքապետի թեկնածուներից շատերի համար Երեւանի խնդիրները երկրորդական են դարձել, իսկ քարոզարշավն ընթանում է բավականին լարված քաղաքական իրադրության պայմաններում:

«Հույս ունեմ, որ նրանք այս վիճակից դուրս կգան, կվերադառնան Երևանի խնդիրներին եւ կորոշեն, թե մայրաքաղաքի համար ինչ է պետք անել: Քաղաքապետի թեկնածուների միջեւ բանավեճերի բացակայությունը քաղաքացիներին խանգարում է կողմնորոշվել»,- ասաց Զուրաբյանը:

Քաղաքապետի թեկնածուն կարևորեց բանավեճերը թեկնածուների միջև և ափսոսանք հայտնեց, որ նման ֆորմատով բանավեճեր դեռևս չեն իրականացվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում