Ավանի հացը հարամ չի արված. Նիկոլ Փաշինյանը՝ ավանցիներին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Ավան վարչական շրջանում «Իմ քայլը» դաշինքի սեպտեմբերի 17-ի հանրահավաքի վայրը հուզել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Երբ եկանք փողոցով և մտանք այս թաղամասը, հոգիս տակնուվրա եղավ: 2017թ Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի առաջին օրն այս թաղամասում բավական տարօրինակ ու խորհրդանշական բան տեղի ունեցավ: Մենք անցնում էինք կրպակների արանքով, և ճանապարհին մարդիկ անընդհատ հաց էին հյուրասիրում ինձ: Դա իսկապես շատ խորհրդանշական և ինձ համար անմոռանալի պահ էր: Երևի իմ քաղաքական գործունեության ամենակարևոր պահերից մեկը, որովհետև հացի ամեն կտորը կուլ տալիս ինձ համակում էր այն զգացողությունը, թե ես ուխտ եմ կնքում մեր ժողովրդի հետ այդ հացի միջոցով: Մենք հայ ենք և հացը մեզ համար առանձնահատուկ արժեք ունի: Ես այստեղ կանգնած ուրախ եմ ասել, որ այդ ուխտի պայմանը պահված է, այդ հացը հարամ չի արված և դու հաղթել ես, հայ ժողովուրդ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով` այդ ուխտն այսօր նորոգվում է նոր թափով, որովհետև հանրահավաքին ներկաների մեծամասնությունը կազմում են երեխաները, ովքեր Հայաստանի վաղվա օրն են:

«Հայաստանի Հանրապետությունում գոյություն է ունենալու միայն ժողովրդին սիրող ու ժողովրդի առաջ խոնարհվող իշխանություն և սա այլընտրանք չունի: Այդ ուխտը այսօր նորոգվում և նոր թափ է ստանում, որովհետև տեսեք, որ այս հավաքի առնվազն կեսը 7-14 տարեկան երեխաներ են, որոնք ընդհանրապես ընտրող չեն, ձայն չունեն այս ընտրություններում, բայց այդ երեխաները ՀՀ-ում արել են հեղափոխություն: Չի կարող որևէ մեկը ՀՀ-ում կամ աշխարհի որևէ ծայրում կասկածի տակ դնել այս երեխաների ապագան: Բոլոր նրանք, որ կփորձեն որևէ ոտնձգություն անել այս երեխաների ապագայի նկատմամբ, մենք նրանց ոչ միայն ասֆալտներին կպառկեցնենք, մենք նրանց պատերով կտանք»,- ասաց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը վարչական շրջանի բնակիչներին ու ՀՀ քաղաքացիներին հայտնեց, որ իրենց հետ կապած ուխտը դրժված չէ և պահպանվելու է այնքան ժամանակ, քանի դեռ բաբախում է իր սիրտը:

«Ես ուզում եմ այսօր ուղիղ նայել գարնանային այդ օրը մեզ հաց հյուրասիրած բազմաթիվ հայրենակիցների աչքերի մեջ ոչ միայն Ավանում, այլև` հանրապետության ողջ տարածքում, որովհետև մենք երկրի ամեն անկյունում հացով, արցունքով, պայքարով ու ժպիտով սրբազան ուխտ ենք կնքել յուրաքանչյուր քաղաքացու հետ: Ես այսօր հպարտ եմ յուրաքանչյուրիդ աչքերի մեջ նայելով ասելու` մեր ուխտը դրժված չէ, ձեր հացը հարամ արված չէ, ձեր հացի սրբությունը պահված է և պահվելու է այնքան ժամանակ, քանի դեռ իմ սիրտը բաբախում է: Ես դա ձեզ ասում եմ ձեր աչքերի մեջ ուղիղ նայելով, որովհետև քրիստոնեական մեր հավատքը ասում է` մի երդվիր, թող քո այո-ն լինի այո, իսկ ոչ-ը` ոչ: Մենք ոչ ենք ասել կոռուպցիային, քծնանքին, թալանին, կեղծավորության, ստին, կեղծիքին: Այո ենք ասել քաղաքացուն, այս երեխաներին ու իրենց ապագային, մեր սրբազան նահատակներին: Նրանց գերեզմանների առաջ ասել ենք, որ Հայաստանը լինելու է ազատ, հզոր և երջանիկ»,- նշեց ՀՀ վարչապետը:

Փաշինյանն իր ելույթը չցանկացավ ավարտել որևէ քաղաքական հայտարարությամբ` չցանկանալով նսեմացնել իր սկզբնական ելույթի արժեքը:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում