Դաշնակցությունը Երևանի խնդիրների լուծումը տեսնում է բյուջեի արդյունավետ կառավարման մեջ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՅԴ կուսակցությունը Երևանի խնդիրների լուծումը քաղաքային բյուջեի արդյունավետ կառավարման մեջ է տեսնում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին սեպտեմբերի 17-ին հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում ՀՅԴ ցուցակի 2-րդ համար Դավիթ Հակոբյանը:

«Մենք չունենք մեծ փողեր, որպեսզի խոստանանք, որ մեր գրպանից կբարեկարգենք Երևանը կամ հույսը կդնենք դրսից ներդրումների վրա: Մեր նպատակը լինելու է Երևանի ռեսուրսների ճիշտ կառավարումը: Մենք Երևանի կառավարման գործում ներկայացնում ենք պրոֆեսիոնալ թիմ»,- ասաց Հակոբյանը:

Ցուցակում 9-րդ տեղում գտնվող Պարույր Սանթրոսյանի խոսքով` իրենց մրցակից բոլոր քաղաքական ուժերի ծրագրերն էլ լավն են, սակայն քաղաքացին պետք է իր քվեն տա դաշնակցությանը` հաշվի առնելով նաև իրենց կուսակցության անցած ճանապարհը:

«Չկա ծրագիր, որը լավ չլինի, բայց թե ինչքանով են դրանք իրականանալի, այդ մասին ընտրողը պետք է որոշի: Այս կուսակցությունը (ինչքան էլ կան գենետիկ հակադաշնակցական մարդիկ) 128 տարվա պատմությամբ մեր ժողովրդի հայելին է` իր բոլոր փուլերով` սկսած հեղափոխական պայքարից, Առաջին հանրապետությունով, Խորհրդային Հայաստանի բռնաճնշումներով, նորանկախ Հայաստանի ստեղծումից ու կայացումից: 128 տարվա փորձը հաշվի առնելով՝ նաև պետք է ընտրողն իր ձայնը տա մեզ»,- նշեց Սանթրոսյանը:

Ավագանու թեկնածուն մտահոգ է նաև Երևանի մշակութային կյանքով, և դրա զարգացումը երիտասարդ մշակութային գործիչներին հարթակ տրամադրելու մեջ է տեսնում:

«Կարծես մենք երիտասարդ, շնորհալի մարդկանց հարթակ ունենալու անգամ հնարավորություն չենք տալիս: Անհրաժեշտ է Երևանում ստեղծել բաց հարթակ, որը կտրամադրվի երիտասարդներին, ովքեր չունեն հնարավորություն որևէ ներկայացում բեմադրելու ու խաղալու որևէ պետական թատրոնի դահլիճում: Երևանի մշակութային կյանքի զարգացումը տեսնում եմ մեր նախանձելի երիտասարդության մեջ»,- ասաց Պարույր Սանթրոսյանը:

Երևանի ավագանու դաշնակցական թեկնածուները նշում են, որ իրենց համար կարևորը ընտրությունների ազատ, արդար անցկացումն է և բոլոր ուժերի կողմից դրա արդյունքների ընդունումը:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում