Քաղաքականություն

Երևանում նոր տիպի կառավարմանը սկիզբ դնելու նպատակով «Լույս» դաշինքը քարոզարշավ իրականացրեց Դավիթաշենում

1 րոպեի ընթերցում

Երևանում նոր տիպի կառավարմանը սկիզբ դնելու նպատակով «Լույս» դաշինքը քարոզարշավ իրականացրեց Դավիթաշենում

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին ընդառաջ «Լույս» դաշինքը քարոզարշավ իրականացրեց Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Լույս» դաշինքի Երևանի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը համակիրների հետ շրջեց Դավիթաշենում, շփվեց համաքաղաքացիների հետ:

«Լույս» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար, Երևանի ավագանու «Ելք»խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը, դիմելով Դավիթաշենի բնակիչներին, հորդորեց սեպտեմբերի 23-ին ձայն տալ Երևանի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանին՝ Երևանում նոր տիպի կառավարմանը սկիզբ դնելու նպատակով: «Ձեր քվեով է պայմանավորված լինելու, թե ինչպիսի զարգացում է ունենալու Երևանը 5 տարի շարունակ: Մեր դաշինքը ձեզ է առաջարկում Երևանի արդար և արդյունավետ ծրագիր»,-ասաց Խաժակյանը:

Երեւանի ավագանու ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերի 23-ին: Քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 10-ին եւ կտեւի մինչեւ սեպտեմբերի 21-ը: Ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական կուսակցություն ու դաշինք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում