Քաղաքականություն

Երևանի մետրոպոլիտենի կանգառներում քարոզչական պաստառները փակցված են նախընտրական քարոզչության կանոնների պահպանմամբ. ԿԸՀ պարզաբանումը

2 րոպեի ընթերցում

Երևանի մետրոպոլիտենի կանգառներում քարոզչական պաստառները փակցված են նախընտրական քարոզչության կանոնների պահպանմամբ. ԿԸՀ պարզաբանումը

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարզաբանում է տարածել Երևանի մետրոպոլիտենի կանգառներում Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող թեկնածուների քարոզչական պաստառները փակցնելու կապակցությամբ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռ սեպտեմբերի 12-ին տեղեկացել էր, որ Երևանի մետրոպոլիտենի կանգառներում փակցված են Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող թեկնածուների քարոզչական պաստառներ:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրինԿԸՀ մամուլի ծառայությունից, հանձնաժողովի հարցմանն ի պատասխան «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն (այսուհետ՝ մետրոպոլիտեն) իրազեկել է, որ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի կանոնների պահպանմամբ, Երևանի ավագանու 2018 թվականի սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունների և դաշինքների համար հավասար պայմաններ ապահովելով՝ ընտրություններին մասնակցող մի շարք կուսակցությունների և դաշինքների հետ կնքված պայմանագրերի հիման վրա մետրոպոլիտենը հնարավորություն է ընձեռել մետրոպոլիտենի կայարաններում գովազդի համար նախատեսված մակերեսին տեղադրելու նախընտրական քարոզչության պաստառներ:

Վերոգրյալի հաշվառմամբ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արձանագրում է, որ վերոհիշյալ պաստառները փակցված են նախընտրական քարոզչության կանոնների պահպանմամբ:

Միաժամանակ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրազեկում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հանձնարարությամբ Երևան քաղաքում գործող թվով 10 տարածքային ընտրական հանձնաժողովները պարբերաբար շրջայցեր են կազմակերպում իրենց սպասարկման տարածքներում: Շրջայցերի արդյունքներով հայտնաբերվել են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի կանոնների խախտմամբ փակցված մոտ երկու տասնյակ տարբեր պաստառներ, որոնք հանվել են:

Մինչև նախընտրական քարոզչության ժամանակահատվածի ավարտը նման շրջայցերը կրելու են պարբերական բնույթ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում