«Լույս» դաշինքը Երևանի աղբահանության հարցում երկարաժամկետ ծրագիր ունի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լույս» դաշինքը Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը սեպտեմբերի 14-ին շարունակել է Ավան վարչական շրջանում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դաշինքի ավագանու ցուցակի անդամները` քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանի գլխավորությամբ քայլերթ իրականացրեցին Ավան վարչական շրջանում, որից հետո Արտակ Զեյնալյանը պատասխանեց լրագրողների հարցերին:

Անդրադառնալով Երևանի տարբեր թաղամասերի բակերում բազմաթիվ ավտոտնակների առկայությանը` նա ընդգծեց, թե մարդիկ մտածել են, որ ավելի կարևոր են իրենց ավտոտնակները, այդպես գումարվել է, և մայրաքաղաքի բակերը դարձել են ավտոտնակապատված: «Այդ միասնականության զգացողության բացակայությունն է, որ մենք պետք է կարողանանք կոտրել: Մենք ոչ թե ասում ենք` գալու ենք մենք դա ձեզ համար անենք, մենք գալու ենք համակարգը փոխելու, որպեսզի միասին այդ ամենն անենք: Դր համար մենք չենք ասում այս կամ այն ներդրումն ենք անելու: Մենք ստեղծելու ենք միջավայր, որպեսզի մարդիկ կարողանան ինքնարտահայտվել, ինքնադրսևորվել: Գաղափարների պակաս ժողովուրդը չունի, այդ գաղափարները կծնվեն և կստեղծեն աշխատանք, գործ, բիզնես»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց նա:

Արտակ Զեյնալյանն ընդգծեց, որ իրենք շահագրգռված են քաղաքացու հարստացմամբ: Հարուստ քաղաքացին մեզ համար կարևոր արժեք է: Եթե մենք միջոցները ծախսենք ոչ անմիջականորեն նյութական շահ, արդյունք ստանալու համար, ապա մենք դա ծախսելու ենք ոչ նյութական բարիք ձևավորելու համար, որն ունիվերսալ է և սնուցում է մոտիվացիան նյութական բարիք ստեղծելու»,- նշեց Զեյնալյանը:

Նա այն կարծիքին է, որ Երևանի վրա ներդրումներ չեն կատարվել, որպեսզի դադարեցնեն, օրինակ, ջրահեռացման համակարգի վթարները, ինչի պատճառով շենքերը դառնում են վթարային: «Այսպիսի բազմաթիվ խնդիրներ չեն լուծվել, ինչի հետևանքով Երևանը քայքայվել է: Սա բոլորիս ժառանգությունն է, ընտրված քաղաքապետինը չի: Ես ուզում եմ, որ մենք բոլորս սա գիտակցենք: Սա մեր խնդիրն է»,- մանրամասնեց Զեյնալյանը:

«Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածուն նաև նկատեց` եթե Երևանի ավագանու նախորդ ընտրություններում աղբահանությունը թվարկվում էր որպես 8-րդ հիմնախնդիր, ապա ներկայումս այն առաջնային է: «Մենք պետք է առաջնահերթությամբ լուծենք աղբահանության հարցը: Սա կարճաժամկետ ծրագիր է, որը մենք կիրականացնենք: Իհարկե, այս ոլորտում ունենք նաև միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր, որպեսզի դեֆեկտը վերածենք էֆեկտի` կենցաղային աղբն օգտագործենք ի բարօրություն մեր համայնքի:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում