Քաղաքականություն

ՀՅԴ-ն մայրաքաղաքում երթևեկությունը բեռնաթափող լուծում է համարում մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարության ավարտը

1 րոպեի ընթերցում

ՀՅԴ-ն մայրաքաղաքում երթևեկությունը բեռնաթափող լուծում է համարում մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարության ավարտը

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը մայրաքաղաքի երթևեկության բեռնաթափման ամենահարմար ճանապարհներից մեկը համարում է մետրոյի «Աջափնյակ» կիսակառույց կայարանի շինարարության ավարտը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Երևանի հասարակական տրանսպորտի ճգնաժամը, ինչպե՞ս են տեսնում հարցի լուծումը քաղաքական ուժերը» թեմայով քննարկմանն ասաց Երևանի ավագանու ընտրությունների ՀՅԴ ցուցակում ընդգրկված Արթուր Եղիազարյանը:

Նրա խոսքով՝ տրանսպորտը պետք է քաղաքացիների համար հարմարավետ լինի: «Մենք կողմ ենք մայրաքաղաքում միասնական տրանսպորտային համակարգի ձևավորմանը: Մետրոպոլիտենը քաղաքի համար ամենահարմար տարբերակն է, նաև ծախսատար, բայց այն ամենահարմար տարբերակներից է»,- նշեց նա:

ՀՅԴ-ն իր նախընտրական ցուցակում առաջարկում է կիրառել անվտանգ երթևեկության ժամանակակից մեխանիզմներ, բեռնաթափել երթևեկությունը, վերականգնել և զարգացնել էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոցների ցանցը, ավելացնել մետրոյի կայարանների թիվը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում