ԿԸՀ-ն սահմանել է Երևանի ավագանու 2018 թվականի սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների քվեաթերթիկի նմուշը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր կայացած նիստում սահմանել է Երևանի ավագանու 2018 թվականի սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների քվեաթերթիկի նմուշը:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրինԿԸՀմամուլիծառայությունից, հիմք ընդունելով 2018 թվականի սեպտեմբերի 23-ի Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածու Մարիամ Վռամի Հովսեփյանի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված Հասմիկ Հրանտի Իգիթյանի և «Հայք» (Հայկազուններ) կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված Հենրիկ Հոկտեմբերիկի Բադանյանի ինքնաբացարկի դիմումները՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուժը կորցրած է ճանաչել ավագանու անդամների թեկնածությունները:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ այսօր՝ սեպտեմբերի 13-ին` ժամը 19.00-ից, «Տիգրան Մեծ» հրատարակչությունում մեկնարկել է քվեաթերթիկների տպագրման գործընթացը:

Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 9.00-ից, «ԷՅ-ԷՄ-ՓԻ-ՋԻ ԳՐՈՒՊ» տպագրատանը (հասցե` ք. Երևան, Բագրևանդի 82) մեկնարկելու է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ քվեաթերթիկի վրա փակցվող ինքնասոսնձվող դրոշմանիշների տպագրման գործընթացը:

Դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները, վստահված անձինք կարող են տպագրության ողջ ընթացքում հետևել Ինքնասոսնձվող դրոշմանիշների և քվեաթերթիկների տպագրման գործընթացին:

Հայերեն

Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը ճանաչվել է երիտասարդների ԵԱ-ի լավագույն մարզիկ

Հայկ Մարտիրոսյանն ու Էլինա Դանիելյանը մասնակցում են Եվրոպայի ակումբային առաջնությանը

Վենսը հրաժարվել է աջակցություն հայտնել Նեթանյահուին ընտրություններից առաջ

Մեկնարկում է Չեմպիոնների լիգայի երրորդ տուրը

Փաշինյանն անդրադարձել է ՏԻՄ ընտրությունների կոնտեքստում ընդդիմադիրների նկատմամբ ճնշումների մասին խոսակցություններին

Իսրայել չհայտարարված այցի ժամանակ Հեգսեթը հանդիպել է Նեթանյահուի հետ. Axios

Քաղաքային կենսաբազմազանության գոտի՝ Երևանի սրտում

Ֆրանսիայի Սեն Շամոն քաղաքում տեղադրվել է հայկական խաչքար՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

ԻՀՊԿ-ն սպառնացել է թիրախավորել Հորմուզի նեղուցով անցնող ստորջրյա ինտերնետային մալուխները

Աշխատանքի և բարեկեցության նախարարությունն առաջարկում է թոշակառուների հետվճարի ծրագիրը շարունակել ևս 3 տարի