ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իմ քայլը» դաշինքը Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը սեպտեմբերի 13-ին սկսել է Նորք-Մարաշ վարչական շրջանում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դաշինքի ավագանու ցուցակի ներկայացուցիչները քարոզարշավը սկսել են Նորք-Մարաշ վարչական շրջանում քայլերթ իրականացնելով, որից հետո երեկոյան տեղի կունենա հանրահավաք-հանդիպում ընտրողների հետ:
Հանրահավաքը տեղի կունենա Նոր-Մարաշի Սուրբ Աստվածամայր եկեղեցու բակում: Հանրահավաքի ընթացքում ելույթ կունենա դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը: Հանրահավաքին չի մասնակցի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Քայլերթի ընթացքում Հայկ Մարությանը և նրա թիմակիցները շփվում են քաղաքացիների հետ, ծանոթանում նրանց խնդիրներին, լսում նրանց մտահոգությունները: