Նոր Հայաստանում պետք է խրախուսվի մարդու աշխատանքը, տաղանդը  և ինքնավստահությունը. Նիկոլ Փաշինյանը՝ «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իմ քայլը» դաշինքի մեծագույն առաքելությունն է այնպես անել, որ քաղաքացիների աչքերի փայլը ոչ միայն չխամրի , այլև ավելի ուժեղանա և փոխանցվի սերնդեսերունդ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետ, «Իմ քայլը» դաշինքի մեջ մտնող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանն այս մասին հայտնեց «Իմ քայլը» դաշինքի՝ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում քարոզարշավի իր ելույթում:

«Մենք ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը, որպես ուժեղ և ինքնիշխան պետություն, Երկիր մոլորակի վրա գոյություն ունենա հավիտյան: Մենք ուզում ենք, որ մեր ժողովուրդը ի վերջո հաղթահարի պատմական այն ցիկլը, որի մեջ անընդհատ ընկնում է: Եվ այդ ցիկլը հետևյալն է` մենք ամեն անգամ ստանում ենք հնարավորություն պետականության տեսքով և ամեն անգամ կորցնում ենք այդ հնարավորությունը: Սա այն հնարավորությունն է, որը մենք պետք է շատ պինդ բռնենք և այլևս բաց չթողնենք, մանավանդ որ այս հնարավորության մեջ մենք արդեն հաղթել ենք և մենք ամեն օր ենք հաղթում և ձեր փայլուն աչքերը այդ հաղթանակի ամենամեծ երաշխիքն են և ամենամեծ արգասիքը»,- ասաց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ անդրադարձավ, թե ինչու են իրենք քաղաքապետի թեկնածու ընտրել Հայկ Մարությանին:

«Այս հարթակում կանգնած մարդկանցից շատերը կարող էին լինել քաղաքապետի թեկնածու, բայց այս ժամանակաշրջանում քաղաքապետի թեկնածուի անձի մեջ մենք շատ կարևոր համարեցինք , թե ինչ ուղերձ է տրված լինելու այդ ընտրության մեջ: Ես ուզում եմ ընդգծել, որ Հայկ Մարությանը մի մարդ է, ով չարչարանքով , քրտինքով, գիշեր-ցերեկ աշխատելով ստեղծել է իր անունը»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով` նոր Հայաստանում պետք է ամենաշատը խրախուսվի մարդու աշխատանքը , տաղանդը և ինքնավստահությունը:

Սեպտեմբերի 10-ին մեկնարկել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը, որը կշարունակվի մինչև սեպտեմբերի 21-ը:

Առաջիկա 11 օրում Երևանի ավագանու ընտրությունների մասնակից քաղաքական ուժերը երևանցիներին կներկայացնեն իրենց նախընտրական ծրագրերը, հանդես կգան Երևանի խնդիրների լուծման սեփական տեսլականով: Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ: Երևանի ավագանու ընտրությունների մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել են «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», ՀՅԴ, «Հայք», «Երկիր ծիրանի», «Ռեֆորմիստների», «Ժողովրդավարական ուղի», «Օրինաց երկիր» կուսակցությունները, «Իմ քայլը», «Երևանցիներ», «Երևանի հանրություն», «Լույս» դաշինքները:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում