Վարչապետ Փաշինյանը վստահեցնում է՝ կոռուպցիայի դեմ պայքարը մղվում է ներդրումային միջավայրը բարելավելու նպատակով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը վերջին ամիսներին լրջագույն պայքար է տարել կոռուպցիայի դեմ՝ ներդրումային միջավայրը բարելավելու նպատակով: Արդյունքում աճել են տնտեսական ակտիվության ցուցանիշները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին հայտարարեց ԱԺ հերթական քառօրյայի վերջին նիստին՝ պատասխանելով ՀՀԿ խմբակցության անդամ Կարինե Աճեմյանի դիտարկմանը:

Աճեմյանը նշեց՝ միջազգային վերլուծաբանները հրապարակել են, որ երկրորդ եռամսյակում Հայաստանում ներդրումների ծավալը նվազել է 43 տոկոսով: Նա մտահոգություն հայտնեց նաև, որ որոշ մարդիկ Հայաստանից ակտիվներ են դուրս բերում:

«Բոլոր միջազգային կառույցները միշտ արձանագրել են, որ ներդրումային միջավայրի համար ցանկացած երկրում կա երեք հիմնական խոչընդոտ՝ կոռուպցիան, մենաշնորհները-օլիգարխիան և կոռումպացված դատական համակարգը: Եվ ես կարծում եմ, որ մենք ներդրումային միջավայրը բարելավելու նպատակով ենք առաջին հերթին լրջագույն պայքար մղում կոռուպցիայի դեմ: Եվ կարող ենք ասել, որ Հայաստանում կոռուպցիան ջախջախված է, մենաշնորհներ չկան և անկախ դատական համակարգի ձևավորումն ընթացքի մեջ է»,- շեշտեց Փաշինյանը:

Նա պատգամավորի մտահոգությունները փարատեց թվային տվյալներով: Հունիսին գրանցվել է 9.6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, հուլիսին՝ 11.1 տոկոս: Վարչապետը սա էական ցուցանիշ համարեց: Արձանագրեց՝ մեր բանկային համակարգում ավանդներն այսօր ավելին են, քան երբևէ: Վերջին ամիսներին Հայաստանի բանկային համակարգի ակտիվները աճել են շուրջ 100 մլն դոլարով, վարկային պորտֆելը նույնպես լրջորեն աճել է: Իսկ ակտիվների դուրս բերման հարցի առնչությամբ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Ցավոք, այդ թվում նաև ձեր խմբակցության հետ կապ ունեցող մի շարք անձինք որոշել էին իրենց փողերը Հայաստանից հանել, դրա համար էլ արդյունքում ստացվել են ձեր նշած ցուցանիշները: Սակայն ես հավաստիացնում եմ, որ այդ բոլոր փողերը կգտնվեն և հետ կբերվեն Հայաստան»:

Փաշինյանը նկատեց՝ այնուամենայնիվ, պատգամավորների և բոլոր գործարարների մտահոգությունները պետք է ընդունվեն ի գիտություն. իշխանությունները լսում են քննադատությունները և հետևություններ անում:

Հայերեն English

Հուլիսի 22-ի միջոցառումների անոնս

Իսրայելական ուժերը կրակ են բացել լիբանանյան բանակի ստորաբաժանումների մերձակայքում

Դատախազությունը ԿԸՀ-ին միջնորդել է համաձայնություն տալ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն

Հնդկաստանում երիտասարդների ցույցերի ֆոնին Մոդին կոչ է արել անթերի քննական համակարգ ստեղծել

Էկոնոմիկայի նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի կողմից Հայաստանի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Պլովդիվի գյուղատնտեսական համալսարանի հանդեպ օտարերկրյա ուսանողների հետաքրքրությունն աճում է․ BTA

Ինչպես ստանալ ավելին ճամփորդական ծախսերի դիմաց

Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացել է Փոքր և միջին ձեռնարկատիրությունների զարգացման ենթախորհրդի նիստը

Ֆրիդրիխ Մերցը Հարավային Կովկասում խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունն անհրաժեշտություն է համարում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ- 21/07/26