Քաղաքականություն

Քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը կարևորեց Երևանի աղբահանության խնդրի լուծումը

2 րոպեի ընթերցում

Քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը կարևորեց Երևանի աղբահանության խնդրի լուծումը

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը սեպտեմբերի 12-ին քայլերթ իրականացրեց Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը իր և համախոհների հետ շրջեց համայնքի բոլոր կենտրոնական փողոցներով, ջերմ և անկեղծ մթնոլորտում զրուցեց բնակիչների հետ, պատասխանեց նրանցհուզող բազմաբովանդակ հարցերին:

Հայկ Մարությանն ասաց, որ ներկայումս Երևանի կարևորագույն խնդիրներից մեկն է աղբահանության հարցն է:

«Չնայած մենք ծանոթ էինք իրավիճակին, բայց պարզվեց, որ ամեն տեղ է այս վատ վիճակը, և այն հրատապ պետք է լուծել»,-ասաց նա:

Սեպտեմբերի 12-ին` ժամը 19:00-ին «Իմ քայլը» դաշինքը կազմակերպելու է հանրահավաք Պարույր Սևակի արձանի հարակից հրապարակում:

Սեպտեմբերի 10-ին մեկնարկել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը, որը կշարունակվի մինչև սեպտեմբերի 21-ը:

Առաջիկա 11 օրում Երևանի ավագանու ընտրությունների մասնակից քաղաքական ուժերը երևանցիներին կներկայացնեն իրենց նախընտրական ծրագրերը, հանդես կգան Երևանի խնդիրների լուծման սեփական տեսլականով: Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ: Երևանի ավագանու ընտրությունների մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել են «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», ՀՅԴ, «Հայք», «Երկիր ծիրանի», «Ռեֆորմիստների», «Ժողովրդավարական ուղի», «Օրինաց երկիր» կուսակցությունները, «Իմ քայլը», «Երևանցիներ», «Երևանի հանրություն», «Լույս» դաշինքները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում