«Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը Երևանի խնդիրների լուծման հարցում միասնության կոչ է անում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կուսակցությունների «Լույս» դաշինքը սեպտեմբերի 11-ին իր քարոզարշավն իրականացրեց Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Երևանի ավագանու «Լույս» դաշինքի թեկնածու Դավիթ Խաժակյանը նշեց, որ նախորդ ընտրությունների համեմատ այս ընտրություններում էական տարբերություն է զգում:

«Մարդիկ ոգևորված են, շատ ավելի տեղեկացված և ավելի պատրաստակամ լսելու, ինչը քարոզարշավ իրականացնելու տեսանկյունից հեշտացնում է մեր գործը»,- ասաց Խաժակյանը:

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ներկայումս գերկարևոր խնդիր է համարում արդար ընտրություններ ապահովելը:

«Այն փոփոխությունները, որ տեղի ունեցան մեր երկրում` մեր ժողովրդի սրտով է: Կարծում եմ՝ այդ փոփոխություները հիմնականում տեղի ունեցան մի պատճառով ՝ այս երկրում տեղի չէին ունենում ընտրություններ: Չկա ավելի կարևոր խնդիր, քան արդար ընտրությունները, որպեսզի մեր երկիրը իրական արժանապատիվ պետություն դառնա»,- ընդգծեց Սարգսյանը:

Նա հորդորեց քաղաքացիներին ընտրությունների գալ և քվեարկել «Լույս» դաշինքից քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանի օգտին:

«Վստահեցնում եմ ձեզ, Արտակ Զեյնալյանի օգտին քվեարկելով՝ մեկ տարի հետո հպարտանալու եք ձեր քվեարկությամբ, որովհետև աննկարագրելի անաչառ մարդ է»,- ասաց Սարգսյանը:

Արտակ Զեյնալյանի խոսքով` Երևանը տարիներ շարունակ քայքայվել է, որովհետև քաղաքի պահպանության համար բավարար միջոցներ չեն ներդրվել` արդարացված կամ չարդարացված պատճառներով:

«Պահպանություն նշանակում է աստիճանական զարգացում: Եթե դու չես ապահովում զարգացումը, ապա այն քայքայվում է: Որպեսզի մենք կարողանանք կասեցնել այս քայքայումը և առաջընթաց ապահովել, մենք պետք է ոչ դասական գործողություն անենք: Եթե մեր Երևանին չվերաբերվենք որպես մեր տան և բոլոր միջոցները չներդնենք Երևանի համար, մենք այս քայքայումը չենք դադարեցնելու: Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի Երևանը իրեն զգա մեկ միասնություն»,- եզրափակեց Զեյնալյանը:

Սեպտեմբերի 10-ին մեկնարկել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը, որը կշարունակվի մինչև սեպտեմբերի 21-ը: Առաջիկա 11 օրերի ընթացքում Երևանի ավագանու ընտրությունների մասնակից քաղաքական ուժերը երևանցիներին կներկայացնեն իրենց նախընտրական ծրագրերը, հանդես կգան Երևանի խնդիրներին լուծում տալու սեփական տեսլականով:

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ: Երևանի ավագանու ընտրությունների մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել են «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», ՀՅԴ, «Հայք», «Երկիր ծիրանի», «Ռեֆորմիստների», «Ժողովրդավարական ուղի», «Օրինաց երկիր» կուսակցությունները, «Իմ քայլը», «Երևանցիներ», «Երևանի հանրություն», «Լույս» դաշինքները:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում