ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Երևանի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը ՀՀԿ-ից իրենց աջակցության կարիքը չի տեսնում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Զոհրաբյանը նման տեսակետ հայտնեց լրագրողների հետ ճեպազրույցում: «Մեր թիմակիցներից ոչ ոք որևէ հանրապետականի հետ հանդիպում չի ունեցել: Հանրապետականների օգնությունը մեզ պետք չէ: Մենք ունենք բավականաչափ ռեսուրս»,-նշեց պատգամավորը:
Նրա համոզմամբ` այս ընտրությունները պետք է ցույց տան, որ կարող ենք առանց իրար վիրավորելու քարոզարշավներ անցկացնել: Երևանցիներին պետք է մատուցեն ոչ թե լարված իրավիճակ, այլ իրենց տեսլականները:
Նշեց` հեղափոխությանն իրենց աջակցությունը եղել է նրանով, որ 31 պատգամավորով կողմ են քվեարկել Նիկոլ Փաշինյանի` վարչապետի պաշտոնում ընտրվելուն: