Հայաստանն ու Վրաստանը պայմանավորվել են առևտրաշրջանառությունը հասցնել 1 մլրդ դոլարի. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ու Վրաստանը փայլուն հարաբերություններ ունեն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 10-ին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ հանդիպումից հետո լրագրողների համար արած հայտարարության ժամանակայս մասին ասաց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք խնդիր ունենք մեր հարաբերությունների տնտեսական բաղադրիչը համապատասխանեցնել բովանդակային և այն էմոցիոնալ մակարդակին, որ գոյություն ունի մեր ժողովուրդների միջև: Մեր փոխայցելությունները կրել են և շարունակելու են կրել պարբերական բնույթ: Քննարկել ենք բազմաթիվ՝ տրանսպորտային, տնտեսական, քաղաքական փոխգործակցությանն առնչվող հարցեր»,- նշեց Փաշինյանը՝ ընդգծելով, որ ամենակարևոր արձանագրումն այն էր, որ այս այցի արդյունքներով նոր խթան կհաղորդեն քաղաքական, հումանիտար և տնտեսական հարաբերություններին:

ՀՀ վարչապետը հայտարարեց, որ Վրաստանի գործընկերոջ կողմից ամբիցիոզ ծրագիր է առաջարկվել, որը հայկական կողմից հավանության է արժանացել: «Հստակ խնդիր է ձևակերպվել առաջիկա տարիներին փոխադարձ առևտրաշրջանառությունը հասցնել 1 մլրդ դոլարի մակարդակի: Սա հստակ խնդիր է, որի նկատմամբ կարող ենք բոլորս դիրքավորվել, ունենալ հստակ ճանապարհային քարտեզ և պայմանավորված քայլերով գնալ դեպի խնդրի լուծումը»,- ասաց Փաշինյանը:

Նա հայտնեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստ գումարելու մասին: Նիստի շրջանակում հստակ խնդիր կձևակերպվի ՝ ունենալ ճանապարհային քարտեզ առևտրա-տնտեսական հարաբերությունները, քաղաքական, հումանիտար, մշակութային, կրթական հարաբերությունները զարգացնելու համար:

«Ամեն այցի հետ մեր երկրների հարաբերությունների մակարդակն ավելի է բարձրանում, մթնոլորտն ավելի ջերմ է դառնում: Մեր կառավարության անդամների միջև հաստատվում ու ամրապնդվում են բարեկամական, ընկերական կապեր, ինչը պակաս կարևոր չէ երկրների հարաբերություններում: Այս տեմպը պետք է շարունակել և հստակ քայլերով գնալ առաջ»,- եզրափակեց ՀՀ վարչապետը:

Հայերեն English Русский

Ընտրություններ-2026. նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 57.14 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 21.43 տոկոսը

Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ

ՔՊ-ում շատ գոհացուցիչ են համարում խորհրդարանական ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները

Էլեկտրոնային քվեարկության արդյունքները հայտնի են. ՔՊ-ն ստացել է ձայների ճնշող մեծամասնությունը

Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 58,97 տոկոսը

Ընտրական գործընթացի մեկնարկից ի վեր ստացվել է ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցանքների վերաբերյալ 425 հաղորդում

Ժամը 20.00-ի դրությամբ քվեարկության մասնակցության տվյալները

Դատական դեպարտամենտը ներկայացրել է ընտրությունների կապակցությամբ առաջին ատյանի դատարաններ մուտքագրված դատական գործերի քանակը

Հունիսի 7-ին ժամը 20:00-ի դրությամբ ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 59 քրեական վարույթ

Հանրապետության բոլոր ընտրատեղամասերն ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ. Ռոմանոս Պետրոսյան