Տարածաշրջանային

Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին բացվել է 2-կիլոմետրանոց թունելը

2 րոպեի ընթերցում

Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին բացվել է 2-կիլոմետրանոց թունելը

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի 132-135 կիլոմետրում ավարտվել Է 2-կիլոմետրանոց թունելի շինարարությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

Նոր թունելի երթեւեկելի մասի լայնությունը կազմում Է 8,5 մետր:

Դեպարտամենտում նշում են, որ վերջին տարիների ընթացքում Դարյալի կիրճում հաճախ Էր մոլեգնում տարերքը: 2014 թվականին կիրճում սողանք Էր իջել, ինչի հետեւանքով Թերեք գետը դուրս Էր եկել ափերից՝ կանգնեցնելով երթեւեկությունը վրաց-ռուսական սահմանին:

Գոյություն ուներ տարերային աղետի կրկնվելու վտանգը, ինչը կարող Էր խոչընդոտել երթեւեկությանը ճանապարհի այդ հատվածում: Ինչպես նշվում Է հաղորդագրության մեջ, Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհով երթեւեկության դադարեցումը օրական 1 մլն լարիի վնաս Էր պատճառում:

Գերատեսչությունում վստահեցնում են, որ նոր թունելի կառուցումից հետո այդ խնդիրը կլուծվի, եւ Դարյալի կիրճում երթեւեկությունն այսուհետեւ լիովին անվտանգ կլինի: Դեպարտամենտում ընդգծում են, որ այդ նախագծի իրագործումն անհրաժեշտ Էր Վրաստանի տարանցիկ ներուժը պահպանելու համար: Շինարարական աշխատանքներն սկսվել են 2017 թվականի մայիսին, նախագծի ընդհանուր արժեքը կազմել Է շուրջ 51,9 մլն լարի (ավելի քան 20,8 մլն դոլար):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում